Հա

Հասարակական

27/06/2020 - 11:25

Գիտնականները մոլորակի իւրաքանչիւր հինգերորդ բնակչի համար կանխատեսել են բարդութիւններ COVID-19-ի դէպքում

Երկիր մոլորակի իւրաքանչիւր հինգերորդ բնակիչը կամ շուրջ 1,7 մլրդ մարդ կանգնած է COVID-19-ի ծանր տեսակով հիւանդանալու ռիսկի առաջ վարակւելու դէպքում: Այդ եզրայանգմանն են եկել գիտնականները 188 երկրների առողջապահական համակարգերի տւեալները վերլուծելու արդիւնքում:

«alikonline.ir» - Երկիր մոլորակի իւրաքանչիւր հինգերորդ բնակիչը կամ շուրջ 1,7 մլրդ մարդ կանգնած է COVID-19-ի ծանր տեսակով հիւանդանալու ռիսկի առաջ վարակւելու դէպքում: Այդ եզրայանգմանն են եկել գիտնականները 188 երկրների առողջապահական համակարգերի տւեալները վերլուծելու արդիւնքում: Ըստ News.am-ի՝ գրում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով Lancet գիտական պարբերականում հրապարակւած յօդւածը:

«Մեր գնահատականները մօտաւոր են եւ հիմնւած են ռիսկի բազային գործօնների վրայ, ոչ թէ առաւել յստակ, ինչպիսիք են էթնիկ պատկանելութիւնը, սոցիալ-տնտեսական պայմանները եւ ճարպակալումը: Սակայն դրանք կարող են ծառայել որպէս հիմք գնահատելու համար, թէ քանի մարդու պէտք է պաշտպանել, պատւաստել առաջին հերթին»,- գրում են գիտնականները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:

Այժմ գիտնականները բացայայտել են, թէ բնակչութեան որ շերտերն են յատկապէս խոցելի հիւանդութեան առջեւ: Հիմնականում թոքերի քրոնիկական հիւանդութիւններով, սրտանօթային համակարգերի, երիկամների խնդիրներով, ինչպէս նաեւ ճարպակալում եւ դիաբետ ունեցող մարդիկ են: Նրանց արդիւնաւէտ կերպով պաշտպանելու համար նոր տիպի կորոնավիրուսով վարակւելու դէպքում պէտք է նախապատրաստել բաւականաչափ տեղ հիւանդանոցներում եւ դեղորայք, երբ դա կը ստեղծւի:

Բոլոր դէպքերում կորոնավիրուսի հետեւանքով բարդութիւնները տատանւում են՝ կախւած պացիենտի տարիքից. որքան մեծահասակ է մարդը, այնքան բարձր է ռիսկը: Հետազօտութիւնը հաստատել է նախկինում արւած գիտաշխատանքների եզրակացութիւնները, որ տղամարդիկ աւելի խոցելի են վիրուսի նկատմամբ, քան կանայք. նոր տւեալները վկայում են, որ COVID-19-ի դէպքում բարդութիւնների բարձր ռիսկը տղամարդկանց շրջանում կազմում է 6 տոկոս, իսկ կանանց դէպքում՝ 3 տոկոս:

Երկրների կտրւածով յայտնի է դարձել, որ կորոնավիրուսային վարակն աւելի վառ է արտայայտւած բնակչութեան բարձր միջին տարիք ունեցող երկրներում, Աֆրիկայի պետութիւններում, որտեղ բնակչութեան մօտ առաւել յաճախ է յայտնաբերւում ՁԻԱՀ, ինչպէս նաեւ դիաբետով հիւանդացութեան բարձր ցուցանիշներ ունեցող փոքր կղզիական պետութիւններում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։