Հա

Հասարակական

28/06/2020 - 13:15

«Կորոնավիրուսի երկրորդ հնարաւոր ալիքը կարող է միլիոնաւոր մարդկանց կեանքեր խլել, ինչպէս եղաւ Իսպանական գրիպի համավարակի ժամանակ»․ ԱՀԿ-ն նախազգուշացրել է համավարակի երկրորդ ալիքի մասին

Միլիոնաւոր մարդիկ կարող են մահանալ, եթէ մոլորակն առճակատւի կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ներկայացուցիչը՝ յաւելելով, որ հիւանդութեան բռնկումը գլոբալ մասշտաբով «առայժմ զարգանում է այնպէս, ինչպէս ԱՀԿ-ն կանխատեսել էր»:

«alikonline.ir» - Միլիոնաւոր մարդիկ կարող են մահանալ, եթէ մոլորակն առճակատւի կորոնավիրուսային համավարակի երկրորդ ալիքին, յայտարարել է Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ներկայացուցիչը՝ յաւելելով, որ հիւանդութեան բռնկումը գլոբալ մասշտաբով «առայժմ զարգանում է այնպէս, ինչպէս ԱՀԿ-ն կանխատեսել էր»: Ըստ Tert.am-ի՝ գրում է CNN-ը։

«Իսպանական գրիպի (1918-1920 թթ.) հետ համեմատութիւնը ցոյց է տալիս, որ այն ընթացել է այնպէս, ինչպէս հիմա Covid-19-ը։ 1918 թւականի ամռանն այն պասիւ էր, սակայն սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին կատաղի կերպով վերսկսւեց, ինչի հետեւանքով երկրորդ ալիքի ժամանակ զոհւեց 50 միլիոն մարդ»,- յիշեցրել է ԱՀԿ-ի ներկայացուցիչ Ռանյէրի Գուերան։

«Համավարակն ընթանում է այնպէս, ինչպէս կանխատեսել էինք»,- յաւելել է նա:

ԱՀԿ ներկայացուցչը նման յայտարարութիւններ է հնչեցրել Եւրոպայի մի քանի երկրներներում եւ ամբողջ աշխարհում կարանտինային ռեժիմների չեղարկման եւ կորոնավիրուսային վարակի տարածման կապակցութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։