Հա

Հասարակական

01/07/2020 - 11:55

Համավարակի հարցում ամենադժւարինը դեռ առջեւում է․ զգուշացնում է ԱՀԿ ղեկավարը

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը ընդգծում է, որ COVID-19 համաճարակի դէմ պայքարը դեռ առջեւում է։

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը ընդգծում է, որ COVID-19 համաճարակի դէմ պայքարը դեռ առջեւում է։ Այս մասին ըստ Panorama.am-ի՝ գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Ամենադժւար պայքարը դեռ առջեւում է: Ցաւում եմ, սակայն, այսպիսի միջավայրի եւ պայմանների պարագայում, ստիպւած ենք արձանագրել, որ սա դեռեւս անգամ մօտ չէ աւարտին: Չնայած շատ երկրներ ունեցել են որոշակի առաջընթաց գլոբալ առումով, համաճարակը իրականում ուժեղանում է»,- ասել է Թեդրոս Գեբրէյեսուսը՝ Ժնեւում:

Ըստ նրա, այն երկիրը, որը պնդում է, որ շփման հետքերի բացայայտումը շատ դժւար է, իրականում վատ արդարացում է փնտրում:

Կոնտակտների բացայայտումը ներառում է վարակւած մարդու հետ շփում ունեցած անձանց բացայայտում ու մեկուսացում:

Գեբրէյեսուսը նշել է, որ յունիսի 30-ին լրանում է վեցերորդ ամիսն այն բանից յետոյ, երբ ԱՀԿ-ն ստացել է Չինաստանում համավարակի բռնկման մասին առաջին զեկոյցները, եւ այդ ժամանակից ի վեր ամբողջ աշխարհում վարակւել է 10 միլիոն մարդ, մահացել՝ կէս միլիոնը:

Միւս շաբաթ ԱՀԿ ծրագրում է հետաքննչական թիմ ուղարկել Չինաստան՝ վիրուսի սկզբնաղբիւրները հետազօտելու համար: Ըստ Գեբրէյեսուսի, վիրուսի դէմ հնարաւոր է աւելի արդիւնաւէտ պայքարել, երբ յայտնի է դրա ծագման աղբիւրը:

Այս հարցը բազմիցս բարձրացւել է ԱՄՆ կողմից, որը քննադատել է ԱՀԿ-ին եւ կոչ արել հետազօտել վիրուսի ծագման աղբիւրները:

Այսօր ԱՄՆ եւ Բրիազիլիան զբաղեցնում են աշխարհում կորոնավիրուսի հիւանդների թւաքանակով առաջին եւ երկրորդ տեղերը: ԱՄՆ-ը առաջին տեղում է նաեւ մահացած մարդկանց թւով: Զոհերի թիւն անցել է 126 հազարը 2.6 միլիոն հիւանդների պարագայում: ԱՄՆ-ին է հետեւում Բրազիլիան, ուր հիւանդների թիւը մօտենում է 1 միլիոն 400 հազարի, իսկ մահացածների թիւը կազմում է աւելի քան 58 հազար մարդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։