Հա

Հասարակական

02/07/2020 - 14:00

Իրանահայ թերապեւտը յորդորում եւ զգուշացնում է հայ հասարակայնութեանը

Կորոնավիրուսով պայմանաւորւած ճգնաժամը արդէն էապէս յոգնեցրել է հասարակութեանը եւ դրանով պայմանաւորած սահմանափակումները դարձել են անկառավարելի: Դեռեւս առկայ հետազօտական կազմակերպութիւնների աշխատանքները թւում է թէ արդիւնքներ չեն գրանցում: 

«ԱԼԻՔ» - Կորոնավիրուսով պայմանաւորւած ճգնաժամը արդէն էապէս յոգնեցրել է հասարակութեանը եւ դրանով պայմանաւորած սահմանափակումները դարձել են անկառավարելի: Դեռեւս առկայ հետազօտական կազմակերպութիւնների աշխատանքները թւում է թէ արդիւնքներ չեն գրանցում: Եւ մինչ կորոնավիրուսի դէմ արդիւնաւէտ վակցինաները, հասարակութիւնը արդէն հասցրել է յոգնել նախատեսւած սահմանափակումներից եւ ինքնամեկուսացումից, ինչ խօսք սա անուղղակի ազդում է նաեւ նրանց սոցիալ-տնտեսական իրավիճակի վրայ:

Սոցիալ-տնտեսական ոլորտի գնահատականները թողնենք տնտեսագէտներին եւ անդրադառնանաք մեր համայնքին: Յատկապէս երիտասարդներին ովքէր այսօր արդէն երբ մի փոքր մեղմացւել է սահմանափակումը, յաճախում են միութիւններ եւ յաճախ նկատում ենք, որ մեծամասնութիւնը առանց դիմակաների է շփւում եւ չի պահպանում նախտեսւած սոցիալական հեռաւորութիւնը:

Մեր նկատառումները այսօր մեզ հետ զրոյցում հաստատեց եւ աւելին՝ որպէս բժիշկ իր մտահոգութիւնները կիսեց ընդանուր բժիշկ, թերապեւտ դոկտ. Վարուժան Բաբումեանը: Նա նկատել տւեց, որ Նոռուզեան արձակուրդներից յետոյ մեր երիտասարդների մօտ չկար նման ցուցանիշ, որքան այս մի քանի օրերին է նկատւել եւ դիմողները վարակակիրներ են, որոնց մօտ ընթանում է հիւանդութեան գաղտնի շրջանը: «Այո, ցաւօք այդպէս է եւ երբ հիւանդը վարակւում է, կարող է մինչեւ հիւանդութեան վերջին շրջանը ոչ մի ախտանշան չլինել. այստեղ վտանգաւորը այն է, որ վարակակիրը կարող է վարակը տարածել: Եւ եթէ մենք դիմակ չկրենք եւ սոցիալական հեռաւորութիւնը չպահպանենք, շատ հանգիստ կարող ենք վարակւել: Սա խնդիրներից մէկն է, որը ինձ շատ է մտահոգում»,- շեշտեց դոկտ. Բաբումեանը եւ յաւելեց, որ եթէ մենք մեր միութիւններում ազատ ենք թողնում շփումները, միաժամանակ փակ տարածքներում խստիւ պէտք է հետեւենք, որ երիտասարդները կրեն դիմակներ եւ յարգեն սահմանափակումներով նախտեսւած կանոնները: Նա յաւելեց նաեւ, որ եթէ մէկը նոյնիսկ կրում է դիմակ դառնում է ընկերների կողմից ծաղրանքի առարկայ,- «Ես, որպէս բժիշկ խստիւ քննադատում եմ նման մօտեցումը եւ յորդորում եմ մեր երիտասարդութեանը աւելի լուրջ մօտենալ համաճարակի իրականութեանը եւ հետեւեն դիմակ կրող ընկերների օրինակին եւ ոչ թէ ծաղրեն, որովհետեւ սա իրենց եւ իրենց ընտանիքների կեանքի հարցն է եւ ծաղրանքի առարկայ չպէտք է դառնայ»,- խիստ յորդորեց դոկտ. Բաբումեանը:

Նա նաեւ յաւելեց, որ ցանկալի է բացօթեայ սննդի կենտրոններ այցելել ընտանիքներով, քանի որ ընտանիքում արդէն ապահովութիւնը կայ եւ դա նաեւ ընկճախտից լիցքաթափւելու լաւ առիթ է ընտանիքի համար: «Սննդի կենտրոնները չեն բացւել նրա համար, որ մենք ընկերներով կամ հարազատներով հաւաքւենք տօներ նշենք, սա ուղղակի սահմանափակումներով յագեցած մի վայր պէտք է լինի որտեղ շատ ցանկալի է ընտանիքներով եւ քիչ թւով մարդիկ լինեն»:

Դոկտ. Բաբումեանը նկատել տւեց նաեւ այն հանգամանքը, որ թաղամասում շրջելիս փողոցում եւս ցաւօք սրտի նկատում է, որ հայկական փոքրիկ հաւաքում կամ անհատներ, որոնց ճանաչում է դիմակ չեն կրում ու շեշտում, որ իր ընդունարան այցի ժամանակ էլ պատկերը նոյնն է:

Զրոյցի աւարտին բժիշկ թերապեւտը խնդրանքով դիմեց համայնքի հայ հասարակութեանը խնդրելով, որ անպայմանօրէն կրեն դիմակները, որը շատ կարեւոր է եւ լինեն առողջ եւ միութիւններին կոչ արեց աւելի զգօն լինեն:

Յարակից լուրեր

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ վիրուսի տարածման նոր թափը, ինչպէս նաեւ համայնքիս մէջ վերջին օրերի ընթացքում արձանագրւած մահացութեան եւ վարակւածների թւի աճը, կրկին անգամ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցների առաւել քան երբեւէ զգօն լինել եւ ուշիուշով հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։