Հա

Հասարակական

04/07/2020 - 08:20

Կորոնավիրուսի շուրջ դաւադրութեան տեսութիւնները խոչընդոտում են վիրուսի զսպման հարցով ջանքերին

Կորոնավիրուսի շուրջ դաւադրութեան տեսութիւնները խոչընդոտում են վիրուսի զսպման հարցով ջանքերին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի շուրջ դաւադրութեան տեսութիւնները խոչընդոտում են վիրուսի զսպման հարցով ջանքերին: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտարարել են Աւստրալիայի առողջապահական մարմինները՝ յայտնելով Մելբուրնում վիրուսի բռնկման մասին, որտեղ 10 հազար մարդ հրաժարւել է թեստաւորումից:

«Ցաւօք, ունենք 10 հազար մարդ, ովքեր հրաժարւել են թեստաւորումից: Որոշ մարդիկ կարծում են, որ կորոնավիրուսը դաւադրութիւն է, եւ որ այն չի ազդի իրենց վրայ: Ուզում եմ ասել, որ կորոնավիրուսը շատ վարակիչ վիրուս է: Այն շատ արագ կարող է վարակել ձեր ամբողջ ընտանիքին»,- ասել է առողջապահութեան նախարար Ջենի Միկակոսը:

Նա նշել է, որ թեստաւորումը կարեւոր է վիրուսի տարածումը կանխելու համար:

Աւստրալիայում գրանցւել է վարակման 8000 եւ մահւան 100 դէպք, բնակչութիւնը՝ 25 մլն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։