Հա

Հասարակական

04/07/2020 - 10:45

«Ապահովել կորոնավիրուսի դէմ պայքարի շարունակականութիւնը». ԱՀԿ-ն զգուշացնում է

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան արտակարգ իրավիճակների ղեկավար Մայք Ռայանը զգուշացրել է, որ դեռեւս կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի ստեղծման մասին խօսելը վաղ է:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան արտակարգ իրավիճակների ղեկավար Մայք Ռայանը զգուշացրել է, որ դեռեւս կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթի ստեղծման մասին խօսելը վաղ է. hաղորդում է ԻՌՆԱ:

Նա կորոնավիրուսի դէմ պայքարում ներգրաււած երկրներին յորդորել է չկորցնել զգօնութիւնը, շարունակել զանգւածային թեստաւորումը, վարակակիրների յայտնաբերումը նրանց հետ կայուն կապի ապահովումը, մեկուսացումն ու բուժումը:

Մայք Ռայանը նշել է, որ դեռ վաղ է խօսել պատւաստանիւթի յայտնաբերման եւ զանգւածային արտադրութեան մասին, այնուամենայնիւ՝ յստակեցնելով, որ գիտնականների լայն խմբեր ամբողջ ծաւալով ներգրաււած են դրա յայտնաբերման եւ մասայականացման գործընթացի ապահովման գործում:

COVID-19-ի դէմ մշակւող պատւաստանիւթերից մի քանիսն, ըստ դոկտ. Մայք Ռայանի՝ դրական արդիւնքներ են արձանագրել, ինչն էլ նրա հաւաստիացմամբ՝ լաւատեսութիւն է ներշնչում:

«Կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթ միանշանակ ստեղծւելու է, սակայն, դրա վաղ յայտնաբերման եւ թողարկման յոյսերը չեն կարող արդարանալ, եւ իռացիոնալ են»,- յստակեցել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։