Հա

Հասարակական

05/07/2020 - 10:20

ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19-ի դէմ երեք դեղամիջոցների փորձարկումները

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) որոշել է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի, լոպինաւիրի եւ ռիտոնաւիրի փորձարկումները՝ COVID-19-ի դէմ պատւաստանիւթ յայտնաբերելու թեստերի շրջանակներում:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) որոշել է դադարեցնել հիդրոքսիքլորոխինի, լոպինաւիրի եւ ռիտոնաւիրի փորձարկումները՝ COVID-19-ի դէմ պատւաստանիւթ յայտնաբերելու թեստերի շրջանակներում: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կազմակերպութեան յայտարարութիւնը:

«Այսօր ԱՀԿ-ն ընդունեց Թեստերի միջազգային ղեկավար կոմիտէի առաջարկութիւնը` հիդրոքսիքլորոխինի եւ լոպինաւիր/ռիտոնաւիրի փորձարկումները դադարեցնելու մասին»,- ասւում է յայտարարութեան մէջ:

Ռեմդեսիւիրը, հիդրոքսիքլորոխինը, լոպինաւիրը եւ ռիտոնաւիրը տարբեր համադրութիւններում, այդ թւում՝ ինտերֆերոնի հետ, մարտ ամսից մասնակցել են ԱՀԿ-ի կողմից անցկացւող համերաշխութեան առաջին թեսթերին: Փորձարկումներին մասնակցել են աւելի քան 4500 պացիենտներ:

Չորս ամիսների արդիւնքներով ԱՀԿ փորձագէտները յայտարարել են, որ բոլոր փորձարկւող դեղամիջոցներից արդիւնաւէտը միայն ռեմդեսիւիրն է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։