Հա

Հասարակական

06/07/2020 - 10:30

Չինաստանում համաճարակաբանական վտանգի երրորդ աստիճան է յայտարարւել բնակիչներից մէկի մօտ բուբոնային ժանտախտի յայտնաբերման պատճառով

Չինաստանի հիւսիսում գտնւող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնկաւող հովիւի մօտ բուբոնային ժանտախտ է յայտնաբերւել:

«alikonline.ir» - Չինաստանի հիւսիսում գտնւող Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանում բնկաւող հովիւի մօտ բուբոնային ժանտախտ է յայտնաբերւել: Այս մասին ըստ Tert.am-ի՝յայտնում է ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Բայան Նուր քաղաքի առողջապահութեան յանձնաժողովին:

«Տղամարդը նախքան հիւանդանալը եղել է բուբոնային ժանտախտի համաճարակաբանական օջախում: Այժմ հիւանդը մեկուսացւած բուժում է ստանում, նրա վիճակը գնահատւում է որպէս կայուն»,- յայտնել են յանձնաժողովից:

Նրան բուբոնային ժանտախտի կասկածով հոսպիտալացրել էին նախօրէին: Դրանից յետոյ Բայան Նուր քաղաքի վարչական միաւոր հանդիսացող Ուրադ Չժունցիում համաճարակաբանական նախազգուշացման երրորդ աստիճան են յայտարարել:

Իշխանութիւնների խօսքով՝ քաղաքում հիւանդութեան տարածման վտանգ կայ բնակչութեան շրջանում, խորհուրդ չի տրւում վայրի կենդանիների որս անել:

Բացի այդ, նշւում է, որ երկու մարդ բուբոնային ժանտախտով հիւանդացել է Ալթայի Հանրապետութեան հետ սահմանային Մոնղոլիայի շրջանում:

Բուբոնային ժանտախտը տարածւում է արջամկների ցեղին պատկանող կաթնասունների միջոցով, որոնց տեղի բնակիչները, չնայած գործող արգելքին, օգտագործում են սննդակարգում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։