Հա

Հասարակական

06/07/2020 - 12:40

Աշխարհի 32 երկրից 239 գիտնական դիմել է ԱՀԿ-ին՝ կոչ անելով չթերագնահատել կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգը

Մի խումբ գիտնականների խօսքով՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) թերագնահատում է կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգը:

«alikonline.ir» - Մի խումբ գիտնականների խօսքով՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) թերագնահատում է կորոնավիրուսի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգը: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը։

ԱՀԿ-ին ուղղւած բաց նամակում 32 երկրից 239 գիտնական կոչ է անում աւելի մեծ կարեւորութիւն տալ Covid-19-ի օդակաթիլային ճանապարհով տարածման վտանգին եւ կառավարութիւնների կողմից դրա դէմ պայքարի միջոցների ձեռնարկման անհրաժեշտութեանը։

ԱՀԿ-ի ուղեցոյցում ասւում է, որ վիրուսը հիմնականում փոխանցւում է շնչառական ուղիների եւ շփման միջոցով:

Մինչդեռ օդակաթիլային ճանապարհով փոխանցումը ենթադրում է շատ աւելի փոքր մասնիկներ, որոնք կարող են երկար ժամանակ մնալ օդում եւ դիմացինին փոխանցւել նոյնիսկ մէկ մետրը գերազանցող հեռաւորութեան վրայ:

ԱՀԿ-ի վարակների կանխարգելման յանձնաժողովի անդամները յայտարարել են, որ չնայած օդակաթիլային փոխանցումը կարող է որոշակի դեր խաղալ, կան անհերքելի ապացոյցներ, որ փոխանցման հիմնական ուղիները ուղղակի շփումն են եւ հազի, փռշտոցի կամ խօսքի ժամանակ վիրուսի շնչառական ուղիներով տարածումը: ԱՀԿ-ում յայտարարել են, որ օդակաթիլային վարակումից պաշտպանւելու նոր միջոցների ներմուծումը նպատակայարմար չէ եւ դժւար թէ դա խստօրէն ազդի վարակի տարածման վրայ:

Սակայն գիտնականներն իրենց նամակում պնդում են, որ իրականում կորոնավիրուսի տարածման հարցում օդակաթիլային փոխանցումը կարող է աւելի մեծ դեր ունենալ, քան ԱՀԿ-ն համարում է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։