Հա

Հասարակական

08/07/2020 - 08:15

COVID-19-ի դէմ նոր դեղամիջոց է փորձարկւում

Մեծ Բրիտանիայի գիտնականները կորոնավիրուսի դէմ աղիքային մանրէներից պատրաստւած նոր հաւանական դեղամիջոց են փորձարկում։ Արդէն մեկնարկել են MRx-4DP0004 կոդային անւանումով դեղամիջոցի կլինիկական փորձարկումները:

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի գիտնականները կորոնավիրուսի դէմ աղիքային մանրէներից պատրաստւած նոր հաւանական դեղամիջոց են փորձարկում։ Արդէն մեկնարկել են MRx-4DP0004 կոդային անւանումով դեղամիջոցի կլինիկական փորձարկումները: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է The Daily Mail-ը:

Գաղափարն այն է, որ օգտակար մանրէները կօգնեն նւազեցնել բորբոքման հետեւանքով առաջացած թոքերի վնասւածքի աստիճանը:

Ինչպէս յայտնի է, վարակը կարող է յանգեցնել բարդութիւնների, եթէ մարդու իմունային համակարգը չափազանց սուր է արձագանքում կորոնավիրուսին եւ սկսում է վնասել տիրոջ օրգանիզմը: Գիտնականները յուսով են, որ պրոբիոտիկ միջոցը կը կանգնեցնի այս պաթոլոգիական գործընթացը՝ առանց թուլացնելու իմունային արձագանքը, որն անհրաժեշտ է վիրուսային վարակը վերացնելու համար:

Եթէ դեղամիջոցն արդիւնաւէտ լինի, գիտնականները նախատեսում են այն տալ պացիենտներին՝ մինչ նրանց մօտ շնչառական խնդիրներ կառաջանան, ինչը թոյլ կը տայ նւազեցնել հոսպիտալացումների թիւը: Նախնական ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ դեղամիջոցը իջեցրել է իմունային բջիջների մակարդակը, որոնք, ինչպէս համարւում է, COVID-19 կորոնավիրուսային վարակով պացիենտների մօտ թոքաբորբի եւ թոքերի վնասման հիմնական պատճառ են հանդիսանում:

Կլինիկական հետազօտութիւնների շրջանակներում 90 պացիենտների երկու երրորդը երկու շաբաթւայ ընթացքում դեղամիջոցը կը ստանայ երկու անգամ, իսկ մնացած մէկ երրորդը պլացեբօ կը ստանայ: Այնուհետեւ կը կատարւեն ամենօրեայ ստուգումներ՝ կամաւորների ինքնազգացողութեան մոնիթորինգի համար:

Ասթմայով հիւանդների հետ նախկինում կատարւած փորձերը ցոյց են տւել, որ դեղամիջոցն անվնաս է, այդ պատճառով եթէ դրա արդիւնաւէտութիւնը ապացուցւի, այն կարող են բաւական արագ հաստատել՝ COVID-19-ի բուժման մէջ կիրառելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։