Հա

Հասարակական

08/07/2020 - 10:00

Նէանդերթալցիներից ժառանգած գէները որոշ մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի են դարձնում

Նէանդերթալցիներից ժառանգած գէները որոշ մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի են դարձնում: Նման եզրակացութեան են եկել գերմանացի եւ շւեդացի գիտնականները:

«alikonline.ir» - Նէանդերթալցիներից ժառանգած գէները որոշ մարդկանց կորոնավիրուսի նկատմամբ խոցելի են դարձնում: Նման եզրակացութեան են եկել գերմանացի եւ շւեդացի գիտնականները: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է The Daily Mail-ը:

Երրորդ քրոմոսոմի շրջանում գիտնականները գէների յատուկ կլաստերներ են յայտնաբերել՝ վերլուծելով Իտալիայից եւ Իսպանիայից 3199 պացիենտի անալիզի տւեալներ: Այդ կլաստերները կարող են կապւած լինել վարակի ծանր ընթացքի հետ:

Գիտնականների խօսքով՝ այդ գէները ժամանակակից մարդկանց փոխանցւել են նախնիներից, որոնք ապրել են 60 հազար տարի առաջ:

Հնում տւեալ մուտացիան օգնում էր պայքարել վիրուսների դէմ իմունային համակարգի կարգաւորման հաշւին: Սակայն այժմ այն առաջացնում է ուժեղ իմունային արձագանք, որը վնասում է օրգանիզմի հիւսւածքները եւ մահւան յանգեցնում:

Գիտնականների խօսքով՝ յայտնաբերւած գենետիկ առանձնայատկութիւնները բնորոշ են յատկապէս Հարաւային Ասիայի բնակիչների համար եւ հազւադէպ են հանդիպում եւրոպական երկրների բնակիչների մօտ: Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներում տարածւածութիւնը կազմում է 4 տոկոս, իսկ Հեռաւոր Արեւելքի բնակիչների մօտ ցուցանիշը դրանից ցածր է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։