Հա

Հասարակական

12/07/2020 - 12:30

Բիլ Գէյթսը կոչ է արել COVID-19-ի պատւաստանիւթն առաջին հերթին տրամադրել կարիքաւորներին, այլ ոչ թէ նրանց, «ովքեր կարող են աւելի շատ վճարել»

Ամերիկեան Microsoft տեխնոլոգիական ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը կարծում է, որ նոր կորոնավիրուսային վարակի դէմ պատւաստանիւթն առաջին հերթին պէտք է ստանան կարիքաւորները, այլ ոչ թէ նրանց, «ովքեր կարող են աւելի շատ վճարել դրանց համար»:

«alikonline.ir» - Ամերիկեան Microsoft տեխնոլոգիական ընկերութեան հիմնադիր Բիլ Գէյթսը կարծում է, որ նոր կորոնավիրուսային վարակի դէմ պատւաստանիւթն առաջին հերթին պէտք է ստանան կարիքաւորները, այլ ոչ թէ նրանց, «ովքեր կարող են աւելի շատ վճարել դրանց համար»: Ըստ Tert.am-ի՝ գրում է Reuters-ը։

Համապատասխան կոչով Գէյթսը հանդէս է եկել նոր կորոնավիրուսի տարածմանը նւիրւած առցանց ձեւաչափով խորհրդաժողովում, որը կազմակերպել էր ՁԻԱՀ-ի դէմ պայքարի միջազգային ընկերութիւնը։

«Եթէ մենք թոյլ տանք, որ դեղերը եւ պատւաստանիւթերը առաջին հերթին ստանան այն մարդիկ, որոնք կարող են աւելի շատ վճարել, այլ ոչ թէ տրամարդրենք դեղամիջոցների անհրաժեշտութիւնն ունեցող մարդկանց եւ երկրներին, համավարակը կը շարունակւի աւելի երկար ժամանակ, աւելի շատ անարդարութեան կը յանգեցնի եւ աւելի մեծ թւով մարդկանց մահւան պատճառ կը դառնայ»,- նշել է Գէյթսը:

Microsoft-ի հիմնադիրը նաեւ ընդգծել է, որ պատւաստանիւթի բաշխման ժամանակ ընտրութիւնը հիմնւած պէտք է լինի ոչ թէ տնտեսական ցուցանիշների, այլ արդարութեան սկզբունքների վրայ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։