Հա

Հասարակական

19/07/2020 - 12:00

Այսօր Վարդավառ է

Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ յուլիսի 19-ին, նշում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը ժողովրդի շրջանում յայտնի է որպէս Վարդավառ:

«alikonline.ir» - Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ յուլիսի 19-ին, նշում է Յիսուս Քրիստոսի Պայծառակերպութեան տօնը, որը ժողովրդի շրջանում յայտնի է որպէս Վարդավառ:

Վարդավառը Հայ առաքելական եկեղեցու 5 տաղաւար տօներից է եւ Պետրոս, Յովհաննէս ու Յակոբ Առաքեալների առաջ Քրիստոսի պայծառակերպութեան մասին յիշատակը:

Յիշեցնենք, որ Տիրոջ Պայծառակերպութեան տօնը նշւում է Զատիկից 98 օր յետոյ, յունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ը ժամանակահատւածում:

Վարկածներից մէկի համաձայն՝ Վարդավառ (կամ Վարդամատն) տօնի անւանումը ծագում է «վարդ» բառից ու նշանակում է «վարդեր շաղ տալ»: Նախաքրիստոնէական Հայաստանում Վարդավառը կապակցում էին սիրոյ ու գեղեցկութեան աստւածուհի Աստղիկի ու նրա եւ Վահագն աստծու միջեւ սիրոյ հետ: Նւիրելով վարդեր ու թափելով վարդի ջուր՝ Աստղիկը սէր էր սերմանում ամբողջ հայոց հողի վրայ, իսկ Վահանգն աստւածը, որը միշտ պայքարում էր Չարիքի դէմ, պաշտպանում ու պահպանում էր այդ սէրը:

Այս մասին է վկայում նաեւ մէկ այլ աջանդոյթ: Մի անգամ Աստղիկը, լսելով այն մասին, որ իր սիրեցեալը վիրաւորւած է, անքան է շտապել տեսնել նրան, որ ոտաբոբիկ է ճանապարհ ընկել: Ճանապարհին, չնկատելով իր շուրջը ոչինչ, նա ոտքերը վնասել է վարդի թփերով, իսկ նրա արիւնից ծաղիկները կարմրել են: Այդպէս էլ կարմիր վարդը դարձել է սիրոյ խորհրդանիշ:

Մէկ այլ վարկածով «Վարդավառ» բառը բաղկացած է «վարդ» (ուարդ)՝ ջուր եւ «վար» (լւանալ, լցնել) բառերից, եւ նշանակում է ջուր ցանել, ինչն էլ հէնց տօնի իմաստն է: Ըստ մեզ հասած հին աւանդոյթի՝ աշխարհում ապրում էր մի հարուստ մարդ, որը պահանջում էր, որ իրեն պատկանող ջրի գործածման համար դեռատի գեղեցկուհիներին իրեն ստրկութեան տան: Քաջ պատանի Վարդանը յաղթել է չարագործին ու ազատել աղջիկներին: Այդ օրը ընդունւած էր ջուր լցնել իրար վրայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։