Հա

Հասարակական

19/07/2020 - 11:55

Մոլորակի ողջ հարստութեան կէսը 26 մարդու ձեռքում է գտնւում, մինչդեռ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն ապրում է աճող անհաւասարութեան պայմաններում. ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար

Մոլորակի ողջ հարստութեան կէսը պատկանում է 26 մարդկանց, մինչդեռ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն ապրում է աճող անհաւասարութեան պայմաններում:

«alikonline.ir» - Մոլորակի ողջ հարստութեան կէսը պատկանում է 26 մարդկանց, մինչդեռ բնակչութեան ճնշող մեծամասնութիւնն ապրում է աճող անհաւասարութեան պայմաններում: Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալութւնը, այս մասին շաբաթ յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը՝ ելոյթ ունենալով Նելսոն Մանդելայի յիշատակին նւիրւած դասախօսութեամբ:

«Անհաւասարութիւնը մեր ժամանակների բնորոշ յատկանիշն է: Աշխարհի բնակչութեան 70 տոկոսից աւելին ապրում է եկամուտների եւ հարստութեան աճող անհաւասարութեան պայմաններում: Աշխարհի 26 ամենահարուստ մարդկանց պատկանում է նոյնքան հարստութիւն, որքան մոլորակի բնակչութեան կէսին»,- ասել է համաշխարհային կազմակերպութեան գլխաւոր քարտուղարը:

«Միեւնոյն ժամանակ անհաւասարութիւնը չափւում է ոչ միայն եկամուտներով, աշխատավարձով եւ կարողութեամբ: Կեանքում յաջողութեան հասնելու մարդկանց հնարաւորութիւնները կախւած են նրանց սեռից, ընտանեկան եւ էթնիկ ծագումից, ռասայից, հաշմանդամութիւն ունենալուց կամ չունենալուց եւ այլ գործօններից»,- նկատել է Գուտերեշը:

Նրա խօսքով՝ համավարակից յետոյ էլ աւելի խոցելի տնտեսական իրավիճակում են յայտնւում զարգացող երկրները: «Նրանց համար պէտք է ապահովել ոչ միայն պարտքերի չեղարկումը, այլեւ կողմ ենք հանդէս գալիս այդ երկրների համար փոխառութեան յատուկ իրաւունքներ սահմանելուն»,- ասել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։