Հա

Հասարակական

21/07/2020 - 11:20

Թեհրանում օրական աւելի քան 3 մլն բժշկական դիմակ է արտադրւում

«Թեհրան նահանգում օրական առնւազն 3 մլն բժշկական դիմակ է արտադրւում»,- այս մասին յայտարարել է Թեհրան նահանգի արդիւնաբերութեան հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի հարցերով նահանգային կառավարիչի տեղակալ Համիդ Ռեզա Փուր Սայիդին:

«alikonline.ir» - «Թեհրան նահանգում օրական առնւազն 3 մլն բժշկական դիմակ է արտադրւում»,- այս մասին յայտարարել է Թեհրան նահանգի արդիւնաբերութեան հանքարդիւնաբերութեան եւ առեւտրի հարցերով նահանգային կառավարիչի տեղակալ Համիդ Ռեզա Փուր Սայիդին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«3 մլն բժշկական դիմակի թւում են՝ N95 տեսակի, եւ եռաշերտ դիմակներ, որոնք համապատասխանում են բոլոր ստանդարտներին»,- նշել է նա:

Դիմակների արտադրութեան ծաւալների աւելացումը նահանգում, Փուր Սայիդիի խօսքով՝ պայմանաւորւած է կորոնավիրուսի տարածմամբ, իսկ շուկայական գները, բնականաբար պայմանաւորւած են ներկայիս հաշւարկներով. «Ե՛ւ հաստոցները, ե՛ւ հումքն այսօր աւելի բարձր արժէք ունի` աշխարհում դրա պահանջարկի հետ կապւած»,- ասել է նա:

Փուր Սայիդին վստահեցրել է նաեւ, որ այս պահի դրութեամբ դիմակների պակասուրդ, եւ դրա պաշարների ապահովման հետ նահանգում եւ, առհասարակ, մեր երկրում խնդիրներ չկայ. «Թեհրանցի սպառողին անհրաժեշտ բժշկական դիմակները սահուն ընթացակարգով ապահովւում են արտադրամասերի միջոցով»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։