Հա

Հասարակական

27/07/2020 - 08:30

COVID-19. 25 նահանգ կարմիր գօտում են

COVID-19 համավարակի տարածւածութեան առումով 25 նահանգ յայտնւել են կարմիր գօտում: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան հանրութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Քեանուշ Ջահանփուրը:

«alikonline.ir» - COVID-19 համավարակի տարածւածութեան առումով 25 նահանգ յայտնւել են կարմիր գօտում: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան հանրութեան հետ կապերի եւ տեղեկատւութեան վարչութեան պետ Քեանուշ Ջահանփուրը:

«25 նահանգ յայտնւել են կարմիր գօտում, եւ այս նահանգների թւում, Խորասան Ռազաւիում իրավիճակն այժմ աւելի սուր է»,- ասել է նա՝ յաւելելով, որ սահմանափակումների վերացումից յետոյ, երկրում տպաւորութիւն ստեղծւեց, որ վտանգն անցել է, եւ հիւանդութիւնը վերահսկւել եւ զսպւել է:

«Այս սխալ ընկալումը ցոյց տւեց իրեն Քուրդստանի, Քերմանշահի, Արեւմտեան Ատրպատականի, Խուզեստանի, Հորմոզգանի եւ Սիստանի եւ Բալուչիստանի նահանգներում համավարակի տարածման վերելքի տենդենցի եւ վարակւածների թւի զգալի աճի տեսքով»,- ասել է Ջահանփուրը: Նա նշել է, որ առկայ բոլոր փաստերը վկայում են այն մասին, որ համավարակն աշխարհում եւ Իրանում դեռեւս շարունակւելու է անորոշ ժամանակով, իսկ դրա դէմ պայքարի համար անհրաժեշտ է պահպանել առողջապահական ցուցումները: Ջահանփուրը կարեւորել է յատկապէս բժշկական դիմակների կրելը, նշելով, որ գիտական հետազօտութիւնների արդիւնքում պարզւել է, որ բժշկական դիմակներն օգնում են մինչ 74 տոկոսով նւազեցնել վարակւելու հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։