Հա

Հասարակական

27/07/2020 - 11:10

Մասնագէտները յայտնել են կորոնավիրուսի դէմ դեղամիջոցի մասին, որը հոգեկան խանգարումներ է առաջացնում

Չի կարելի ներարկման ձեւով ինտերֆերոն ստանալ կորոնավիրուսային ինֆեկցիայի ո՛չ բուժման համար, ո՛չ կանխարգելման: Այս դեղամիջոցը կարող է կողմնակի էֆեկտներ ունենալ, ինչպէս՝ թուլութիւն եւ մարսողական համակարգի խանգարում, աւելին՝ այն կարող է առաջացնել հոգեվիճակի խանգարումներ:

«alikonline.ir» - Չի կարելի ներարկման ձեւով ինտերֆերոն ստանալ կորոնավիրուսային ինֆեկցիայի ո՛չ բուժման համար, ո՛չ կանխարգելման: Այս դեղամիջոցը կարող է կողմնակի էֆեկտներ ունենալ, ինչպէս՝ թուլութիւն եւ մարսողական համակարգի խանգարում, աւելին՝ այն կարող է առաջացնել հոգեվիճակի խանգարումներ: Այս մասին ըստ News.am-ի՝ ռոսական Izvestia պարբերականի հետ զրոյցում յայտնել է պացիենտների անվտանգութեան եւ անհատականացւած բժկութեան միջազգային նախագծերի ղեկավար Իւրի Կիսելեովը:

«Հնարաւոր են արտայայտւած թուլութիւն, մազաթափութիւն եւ մաշկային ցան, աղեստամոքսային եւ նոյնիսկ հոգեբուժական խանգարումներ: Վերջին են դասւում դեպրեսիւ վիճակները եւ քնի խանգարումը, հազւադէպ դրսեւորւում են մոլագարային եւ ինքնասպանութեան մտքեր»,- ասել է մասնագէտը:

Ինտերֆերոնի ներարկումները կարող են նաեւ նւազեցնել արեան մէջ լէյկոցիտների մակարդակը, որոնք պատասխանատու են վիրուսների դէմ պայքարի համար: Մասնագէտի խօսքով՝ դրանից բացի, այս սպիտակուցի ներարկումը կարող է առաջացնել ՍՇՎ-ին նման ախտանիշներ: Նման դէպքում բժշկի համար դժւար կը լինի տարբերակել կողմնակի էֆեկտները եւ հիւանդութեան իրական դրսեւորումները:

Վերջերս կատարւած հետազօտութիւնը COVID-19-ի ծանր ընթացքով պացիենտների մօտ յայտնաբերել է ինտերֆերոնի սուր պակաս: Մէկ այլ հետազօտութիւն ցոյց է տւել, որն ինհալեացիայի ձեւով ինտերֆերոնի ընդունումը պլացեբոյի համեմատութեամբ 79 տոկոսով նւազեցնում է թոքերի արհեստական օդափոխութիւն ստացող պացիենտի մահւան հաւանականութիւնը:

Յարակից լուրեր

  • Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով
    Մահւան 15 նոր դէպք՝ կորոնավիրուսի պատճառով

    Իրանական աբան ամսւայ ընթացքում, թեհրանահայ համայնքում կորոնավիրուսի պատճառով մահացութեան դէպքերի աճ արձանագրւելով, ունեցել ենք մահւան 15 նոր դէպքեր:

  • Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը
    Աշխարհում կորոնավիրուսով վարակւածների թիւը հատել է 50 միլիոնի շեմը

    Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:

  • Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին
    Բայդէնը խօսել է իր քաղաքականութեան առաջնահերթութիւնների մասին

    Նա ընդգծել է ժողովրդավարական արժէքների պաշտպանութեան եւ ամերիկացիների համար հաւասար հնարաւորութիւնների ստեղծման անհրաժեշտութիւնը:

  • Հեռավար ուսուցում
    Հեռավար ուսուցում

    Աշխարհում եւ մեր երկրում անսահման կերպով տարածւած թագավարակի պատճառով, մեր հայ աշակերտութեանը հեռու պահելու վարակից, ճարահատեալ մինչեւ վարակի վերացումը, մեր ազգային դպրոցներում կիրառւել է հեռավար ուսուցում, որն թէեւ ժամանակաւորպէս նպաստում է աշակերտութեանը դասերից յետ չմնալուն, սակայն երկար ժամանակի վրայ ունի իր անցանկալի վնասները:

  • Հաղորդագրութիւն
    Հաղորդագրութիւն

    Նկատի առնելով երկրում տիրող կորոնավիրուս համաճարակի պատճառով գոյացած առողջապահական ճգնաժամային իրավիճակը եւ վիրուսի տարածման նոր թափը, ինչպէս նաեւ համայնքիս մէջ վերջին օրերի ընթացքում արձանագրւած մահացութեան եւ վարակւածների թւի աճը, կրկին անգամ կոչ ենք ուղղում մեր հայրենակիցների առաւել քան երբեւէ զգօն լինել եւ ուշիուշով հետեւել երկրի Առողջապահութեան նախարարութեան միջոցով հաղորդւող յորդորներին։

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։