Հա

Հասարակական

28/07/2020 - 10:05

«Անհրաժեշտ է դադարեցնել աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի գործադրումը». Իսլ. խորհրդարանում Առողջապահական յանձնաժողովի անդամ

«Կորոնավիրուսի աճի նոր տեմպերով պայմանաւորւած անհրաժեշտ է դադարեցնել մայրաքաղաքում աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի գործադրումը»,- այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է Իսլ. խորհրդարանում Առողջապահական յանձնաժողովի անդամ Հոմայուն Սամէն:

«alikonline.ir» - «Կորոնավիրուսի աճի նոր տեմպերով պայմանաւորւած անհրաժեշտ է դադարեցնել մայրաքաղաքում աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի գործադրումը»,- այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրոյցի ընթացքում յայտնել է Իսլ. խորհրդարանում Առողջապահական յանձնաժողովի անդամ Հոմայուն Սամէն:

Նա անդրադառնալով համավարակի տարածման կանխարգելելմանն ուղղւած քայլերին նշել է, որ մարդկային շփումները սահմանափակելու, ինչպէս նաեւ հանրային տրանսպորտի օգտագործման ծաւալների նւազեցումն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտ է Թեհրանում չեղարկել աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի գործադրումը:

Իսլ. խոհրդրարանի պատագամաւորի կարծիքով՝ աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի գործադրումը կորոնավիրուսի պայմաններում հիմնականում բացասական հետեւանքներ ունի:

Քաղաքացիների առողջական անվտանգութիւնը ապահովելու նպատակով, նա օրէնքի գործադրման դադարեցումը համարել է ե՛ւ կառավարութեան, ե՛ւ թէ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի կարեւոր առաջադրանքներից մէկը, որն ուղղակիօրէն կարող է նպաստել համավարակի աճի տեմպերի նւազեցմանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։