Հա

Հասարակական

28/07/2020 - 10:20

«Թեհրանում սահմանափակումների կիրառումը կը շարունակւի մինչեւ յաջորդ շաբաթւայ վերջը». Զալի

Թեհրանում հակահամաճարակային սահմանափակումների կիրառումը կը շարունակւի մինչեւ յաջորդ շաբաթւայ վերջը: Այս մասին յայտարարել է Թեհրանի Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:

«alikonline.ir» - Թեհրանում հակահամաճարակային սահմանափակումների կիրառումը կը շարունակւի մինչեւ յաջորդ շաբաթւայ վերջը: Այս մասին յայտարարել է Թեհրանի Կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին. հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Նա նշել է, որ իր ղեկավարած շտաբը հակւած է այդ սահմանափակումները եւս մէկ շաբաթ շարունակելուն:

Շարունակւող սահմանափակումներն ըստ Զալիի՝ վերաբերում են մարդկային կուտակումներ ենթադրող հաւաքների եւ միջոցառումների անցկացմանը, այդ թւում՝ ցուցահանդէսների եւ հաւաքոյթների իրականացմանը:

Մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումները կորոնավիրուսի պանդեմիայի պայմաններում, Զալիի խօսքով՝ ներկայացնում են ռիսկայնութեան բարձր մարկարդակ, որն էլ հետեւողական վարչական վերահսկողութեան իրականացման պահանջ է դրել իշխանութիւնների առջեւ:

Զալին նաեւ յոյս է յայտնել, որ Թեհրանում սահմանափակումների կիրառման շարունակութեան ապահովումը կը նւազեցնի ե՛ւ վիրուսի տարածումը եւ դրա նոր ալիքի բռնկման ռիսկերը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։