Հա

Հասարակական

28/07/2020 - 11:25

«Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ»․ ԱՀԿ ղեկավար

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Ղեբրէյեսուսը Ժնեւում ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն արագանում են:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) գլխաւոր տնօրէն Թեդրոս Ադհանոմ Ղեբրէյեսուսը Ժնեւում ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերն արագանում են: Ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը։

Ըստ նրա՝ վերջին վեց շաբաթւայ ընթացքում հիւանդութեան դէպքերի թիւն աւելացել է գրեթէ կրկնակի։

«Հիւանդութեան գրեթէ 16 միլիոն եւ մահւան աւելի քան 640 000 դէպքի մասին յայտարարութիւններ են ներկայացւել ԱՀԿ։ Համավարակի տեմպերը շարունակում են արագանալ»,- խոստովանել է Ղեբրէյեսուսը։

Նրա խօսքով՝ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնն այս շաբաթ արտակարգ իրավիճակների յանձնաժողովի նիստ կը հրաւիրի՝ գնահատելու կորոնավիրուսային համավարակը:

ԱՀԿ ղեկավարը նշել է, որ կորոնավիրուսի համավարակը «փոխել է աշխարհը»։ Այն միաւորել է մարդկանց եւ հասարակութիւններին, սակայն միեւնոյն ժամանակ նաեւ բաժանել է նրանց՝ «ցոյց տալով, որ մարդիկ կարող են ինչպէս դրական, այնպէս էլ բացասական արձագանքել»։

«Շատ բան ենք սովորել եւ սովորելու շատ բան էլ ունենք»,- ընդգծել է Ղեբրէյեսուսը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։