Հա

Հասարակական

29/07/2020 - 13:15

«Կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ». ԱՆ խօսնակ

Միակ յստակ բանը, որ կարելի է ասել COVID-19 հիւանդութեան մասին, դա այն է, որ կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ: Այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Սիմասադաթ Լարին:

«alikonline.ir» - Միակ յստակ բանը, որ կարելի է ասել COVID-19 հիւանդութեան մասին, դա այն է, որ կորոնավիրուսը համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ: Այս մասին այսօր՝ յուլիսի 29-ին յայտարարել է Առողջապահութեան նախարարութեան մամլոյ խօսնակ Սիմասադաթ Լարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Կորոնավիրուսն անկանխատեսելի է, եւ մենք շատ քիչ բան գիտենք դրա մասին: Բոլրոիս թւում էր, թէ դրա վարքագիծը կը փոխւի եղանակային փոփոխութեան հետ կապւած, բայց այս վիրուսը, ըստ երեւոյթի, սիրում է բոլոր եղանակները: Այս վիրուսը չափազանց բարդ վարքագիծ ունի, միայն կարող ենք նշել, որ այն շատ արագ համակերպւում է մեր սոցիալական վարքագծի հետ»,- ասել է ԱՆ խօսնակը՝ յաւելելով, որ երկրում համավարակի բռնկման երկրորդ ալիքի ականատեսն ենք:

Նա հէնց հասարակութեան սոցիալական վարքագծի փոփոխութիւնով է պայմանաւորել համավարակի բռնկման երկրորդ ալիքը՝ նշելով, որ հասարակութեան յոգնածութիւնը եւ հիւանդութիւնը, որպէս սովորական երեւոյթ ընկալելը մեծապէս նպաստել է դրա տարածւածութեան ցուցանիշի կտրուկ աճին:

Ըստ նրա՝ գարնան սկզբին, երբ հասարակութիւնը ճշգրտօրէն պահպանում էր առողջապահական ցուցումները, մենք համավարակի տարածման վիճակագրութեան նւազեցման ականատեսը եղանք:

«Միակ յստակ բանն այն է, որ որքան աւելի շատ ենք պահպանում սոցիալական հեռաւորութիւնը եւ համակերպւում ենք համավարակի պայմաններում կենսակերպին, այնքան աւելի է նւազում հիւանդութեան տարածման վիճակագրութիւնը»,- եզրափակել է Լարին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։