Հա

Հասարակական

02/08/2020 - 10:30

«Կորոնավիրուսի համավարակը դեռ երկար է շարունակւելու». ԱՀԿ

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռեւս երկար» է տեւելու:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կարծում է, որ կորոնավիրուսի համաճարակը «դեռեւս երկար» է տեւելու: Գրում է Tert.am-ը:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ արտակարգ յանձնաժողովի ներկայացուցիչները շաբաթ անցկացրած նիստում եզրայանգման են եկել, որ համավարակը շարունակում է միջազգային նշանակութիւն ունեցող յատուկ իրավիճակ լինել:

Կազմակերպութեան արտակարգ յանձնաժողովում ընդգծել են խնդրի լուծման հարցում ջանքերի համակարգման անհրաժեշտութիւնը եւ երիտասարդութեանը կոչ են արել օգտագործել բոլոր հնարաւոր միջոցները՝ հիւանդութեան տարածումը կանխելու նպատակով:

Նշւում է, որ փորձագէտները համավարակով պայմանաւորւած իրավիճակը միւս անգամ կը քննարկեն երեք ամսից:  

Վերջին տւեալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւել է աւելի քան 17.9 մլն մարդ, մահացել՝ աւելի քան 685000-ը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրէյեսուսը յայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքները զգացւելու են տասնամեակներ շարունակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։