Հա

Հասարակական

02/08/2020 - 10:35

Աշխարհում վերջին մէկ օրում կորոնավիրուսով վարակման աւելի քան 289 հազար նոր դէպք է գրանցւել

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերը վերջին մեր օրում աւելացել են 289 հազարով՝ անցնելով 17,3 միլիոնը:

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերը վերջին մեր օրում աւելացել են 289 հազարով՝ անցնելով 17,3 միլիոնը: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ յղում անելով Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան հրապարակած տւեալներին:

Ըստ այդմ, համավարակի ողջ ընթացքում մահացել է աւելի քան 675 հազար վարակակիր, որից 6142-ը՝ վերջին 24 ժամւայ ընթացքում:

Վերջին մէկ օրում ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի ռեկորդային թիւ է գրանցւել՝ 289,321:

Վարակման ամենամեծ թւով դէպքերը գրանցւել են Հիւսիսային եւ Հարաւային Ամերիկաներում՝ 8 մլն 840 հազար 524 դէպքով, ապա՝ Եւրոպայում՝ 3 մլն 283 հազար 277 դէպք:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։