Հա

Հասարակական

04/08/2020 - 11:45

«Կորոնավիրուսն ամենեւին սովորական շնչառական վիրուս չէ, ինպիսին այն համարում էին»․ գիտնականներ

Օրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցութեանը եւ բարդացնում է բուժումը:

«alikonline.ir» - Օրգանիզմի իմունային պատասխանը կորոնավիրուսին այնքան ուժեղ է, որ խանգարում է դեղամիջոցների ազդեցութեանը եւ բարդացնում է բուժումը: Այս պատասխանը շատ տարբեր է իմունային պատասխանից գրիպին, յայտնում է MedicalXpress-ը՝ վկայակոչելով Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականներին: Այս մասին գրում է News.am-ը:

Նրանց հետազօտութիւնը ցոյց է տւել նաեւ, որ կորոնավիրուսի համար ամենահեշտը շնչուղիների միջոցով բջիջների մէջ մտնելն է, սակայն այն հեշտութեամբ խոցում է նաեւ այլ օրգանների հիւսւածքներն եւ բջիջները:

COVID-19-ով հիւանդներից շատերը կորցնում են հոտի եւ համի զգացողութիւնը, իսկ ոմանք սրտխառնոց եւ լուծ են ունենում, միւսները՝ առիթմիա եւ նոյնիսկ սրտի նոպաներ: Որոշ հիւանդներ ունենում են նաեւ երիկամների եւ լեարդի վնասւածքներ, արեան խցանում, ցան, այտուց եւ ինսուլտներ: Իսկ շատերի մօտ ընդհանրապէս ախտանիշներ չեն լինում։

Ախտանիշների այս բազմազանութեամբ, ինչպէս նաեւ իմունային համակարգի արձագանքով կորոնավիրուսը զգալիօրէն տարբերւում է շնչառական այլ վիրուսներից:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։