Հա

Հասարակական

13/08/2020 - 11:35

ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարը նշել է համավարակի պայմաններում աշխարհին սպառնացող 3 գլխաւոր վտանգները

Համավարակը յանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդէպ մարդկանց վստահութեան նւազման, տնտեսական անհաւասարութեան խորացման եւ իշխանութեան չարաշահման:

«alikonline.ir» - Համավարակը յանգեցնում է հասարակական ինստիտուտների հանդէպ մարդկանց վստահութեան նւազման, տնտեսական անհաւասարութեան խորացման եւ իշխանութեան չարաշահման: «ՏԱՍՍ» գործակալութեան փոխանցմամբ` այս մասին չորեքշաբթի յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը` տեսակապի միջոցով ելոյթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի նիստում: Գրում է Tert.am-ը:

Նրա խօսքով՝ առողջապահական ճգնաժամի եւ հումանիտար մարտահրաւէրների դէմ պայքարելու համար համապարփակ մօտեցում է անհրաժեշտ: «Ուսումնասիրելով հորիզոնը` ես երեք հիմնական սպառնալիք եմ տեսնում»,- ասել է նա:

Նախեւառաջ Գուտերեշը նկատի է ունցեցել «հասարակական վստահութեան քայքայումը»: «Երկրորդ հերթին դա գլոբալ տնտեսական կարգի ապակայունացումն է: Ես յատկապէս մտահոգւած եմ սոցիալ-տնտեսական անհաւասարութեան խորացմամբ»,- ասել է համաշխարհային կազմակերպութեան ղեկավարը:

Վերջինս դէմ է արտայայտւել նաեւ համավարակը իշխանութեան չարաշահման նպատակով օգտագործելուն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։