Հա

Հասարակական

13/08/2020 - 12:20

Հայաստանը առաջատար դիրք է զբաղեցնում տարածաշրջանում COVID-19-ով վարակման եւ մահւան դէպքերի թւով

Հայաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել տարածաշրջանում COVID-19-ով վարակման եւ մահւան դէպքերի թւով 1 միլիոն մարդու հաշւով, վկայում են Worldometers-ի տւեալները:

«alikonline.ir» - Հայաստանը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել տարածաշրջանում COVID-19-ով վարակման եւ մահւան դէպքերի թւով 1 միլիոն մարդու հաշւով, վկայում են Worldometers-ի տւեալները: Տեղեկացնում է News.am-ը:

Օգոստոսի 12-ի դրութեամբ` 1 միլիոն բնակչի հաշւով վարակման դէպքերի թիւը 13.764 է կազմել, իսկ մահւան դէպքերի թիւը` 272:

Մէկ միլիոն մարդու հաշւով, ըստ ռեսուրսի տւեալների, տարածաշրջանում հետեւեալ պատկերն է.

Հայաստանն առաջին տեղում է` 13.764 մարդ, Ռուսաստանը` երկրորդ (6185 մարդ), Իրանը` երրորդ (3967 մարդ), Ադրբեջանը` չորրորդ (3333 մարդ), Թուրքիան` հինգերորդ (2.894 մարդ), Վրաստանը` 320 մարդ:

1 միլիոն մարդու հաշւով մահւան դէպքերի թւով Հայաստանին յաջորդում են Իրանը (226), Ռուսաստանը (105), Թուրքիան (70), Ադրբեջանը (49), Վրաստանը (4):

Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի երկրներից աշխարհում մահւան եւ վարակման դէպքերի թւով առաջատար դիրքեր են զբաղեցնում Ռուսաստանը (վարակման դէպքերի ընդհանուր քանակը 902701, մահւան դէպքերի ընդհանուր թիւը 15260) եւ Իրանը (վարակման դէպքերի ընդհանուր թիւը 333699, մահւան դէպքերի ընդհանուր թիւը 18988):

Ռեսուրսի տւեալներով` կորոնավիրուսով վարակման եւ մահւան դէպքերի թւով Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 53-րդ տեղը (վարակման 40.794 եւ մահւան 806 դէպք):

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։