Հա

Հասարակական

17/08/2020 - 12:00

Գիտնականները կորոնավիրուսի ծագման նոր վարկած են առաջ քաշել

Գիտնականները կարծիք են յայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը, որին աւելի քան 760 մարդ է զոհ գնացել ողջ աշխարհում, կարող էր ծագած լինել դեռեւս 2012 թւականին եւ Ուհանի շուկայից կիլոմետրեր հեռաւորութեամբ:

«alikonline.ir» - Գիտնականները կարծիք են յայտնել, որ նոր տեսակի կորոնավիրուսը, որին աւելի քան 760 մարդ է զոհ գնացել ողջ աշխարհում, կարող էր ծագած լինել դեռեւս 2012 թւականին եւ Ուհանի շուկայից կիլոմետրեր հեռաւորութեամբ:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է The Sun-ը, նման տեսութիւն են առաջ քաշել վիրուսաբան Ջոնաթան Լեթեմը եւ մոլեկուլային կենսաբանութեան մասնագէտ Էլիսոն Ուիլսոնը: Նրանք յայտնաբերել են բժշկի գրառումները, որը ժամանակին Չինաստանի Իւնան նահանգում բուժել էր հանքափորներին, որոնք երկու շաբաթ մաքրել էին հանքը չղջիկների արտաթորանքից:

Արդիւնքում նրանցից ոմանք հիւանդացել էին: Նրանց մօտ այնպիսի ախտանշաններ են եղել, որոնք բնորոշ են «Քովիդ-19»-ով վարակւած հիւանդներին՝ թոքաբորբ, չոր հազ, ցաւ վերջոյթներում եւ բարձր ջերմութիւն: Հիւանդներին անհրաժեշտ է եղել թոքերի արհեստական օդափոխում: Վեց հիւանդներից 3-ը մահացել են:

Հանքափորների արեան փորձանմուշի զննութեան արդիւնքներն ուղարկւել են Ուհանի լաբորատորիա, որտեղ պարզւել է, որ նրանք վարակւած են եղել կորոնավիրուսով: Այսպիսով, գիտնականները հիմք են ստացել կարծելու, որ «Քովիդ-19»-ն արդէն իսկ յարմարւած է եղել մարդկային օրգանիզմին:

Թէեւ վիրուսի տարածման մասին շրջանառւող տարբեր վարկածներ կան, Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը նշում է, որ վիրուսը դեռեւս լաւ ուսումնասիրւած չէ՝ միանշանակ եզրակացութիւններ անելու համար: Փորձագէտները շարունակում են ուսումնասիրութիւնները:

Վերջին տւեալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակւել է աւելի քան 21,5 մլն մարդ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։