Մէկանգամեայ օգտագործման բժշկական դիմակները լուրջ վտանգ են ներկայացնում շրջակայ միջավայրի համար՝ պնդում են Պորտսմուտի համալսարանի գիտնականները:
«alikonline.ir» - Մէկանգամեայ օգտագործման բժշկական դիմակները լուրջ վտանգ են ներկայացնում շրջակայ միջավայրի համար՝ պնդում են Պորտսմուտի համալսարանի գիտնականները:
Ըստ News.am-ի՝ ինչպէս յայտնում է The Conversation-ը, վերոնշեալ մասնագէտները կոչ են անում հրաժարւել այդ դիմակներից, քանի որ դրանք վտանգաւոր են ե՛ւ առողջութեան, ե՛ւ շրջակայ միջավայրի համար: Ամէն ամիս մարդիկ միլիարդաւոր դիմակներ են օգտագործում, դրանց մեծ մասը պատրաստւած է պլաստիկէ նիւթերից, որոնք պահպանւում են շրջակայ միջավայրում տասնեակ եւ հարիւրաւոր տարիներ:
Նշենք, որ արդէն այսօր տասնեակ եւ հարիւրաւոր օգտագործւած դիմակներ են գտնւում լողափերին եւ անտառներում:
Գիտնականների խօսքով՝ միջնաժամկէտ եւ երկարաժամկէտ հեռանկարում պլաստիկէ թափօններ վնաս են հասցնում շրջակայ միջավայրի եւ մարդկանց: Որոշ կենդանիներ կարող են սխալմամբ դրանք օգտագործել սննդի մէջ:
Նետւած դիմակները կարող են կորոնավիրուսի բռնկում առաջացնել աղբը հաւաքողների շրջանում, քանի որ նման պայմաններում վիրուսը պահպանւում է դիմակների վրայ մինչեւ 7 օր:
Այդ աղէտը կանխելու համար գիտնականները խորհուրդ են տալիս հրաժարւել մէկանգամեայ օգտագործման դիմակներից եւ օգտագործել ֆիլտեր պարունակող բազմակի օգտագործման դիմակներ եւ դրանք լւանալ ու պահպանել, ինչպէս նշւած է ցուցումներում: