Հա

Հասարակական

23/08/2020 - 11:30

«Ըստ ԱՀԿ-ի եւ ԻՒՆԻՍԵՖ-ի՝ 12 եւ բարձր տարիքի երեխաները դիմակներ պէտք է կրեն, 5-12 տարեկանները՝ կախւած իրավիճակից, մինչեւ 5 տարեկանները կարող են չկրել». Reuters

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) յայտարարել է, որ 12 եւ բարձր տարիք ունեցող երեխաները չափահասների նման պէտք է դիմակներ կրեն եւ կորոնավիրուսի դէմ պայքարին համակահամաճարակային անվտանգութեան կանոններին հետեւելով օգնեն այնպէս, ինչպէս՝ չափահասները:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը (ԱՀԿ) յայտարարել է, որ 12 եւ բարձր տարիք ունեցող երեխաները չափահասների նման պէտք է դիմակներ կրեն եւ կորոնավիրուսի դէմ պայքարին համակահամաճարակային անվտանգութեան կանոններին հետեւելով օգնեն այնպէս, ինչպէս՝ չափահասները: Ըստ Tert.am-ի՝ հաղորդում է Reuters-ը:

Մասնաւորապէս, տարիքային այս խմբին պատկանող երեխաները դիմակներ պէտք է կրեն եթէ 1 մետր սոցիալական հեռաւորութիւն հնարաւոր չլինի ապահւել, ասւած է ԱՀԿ-ի կայքում հրապարակւած փաստաթղթում, որը կառոյցը հեղինակել է ԻՒՆԻՍԵՖ-ի հետ մէկտեղ:

Պէ՞տք է դիմակ կրեն 12-ից ցածր տարիք ունեցող երեխաները՝ կախւած մի քանի հանգամանքից, այդ թւում՝ տւեալ վայրում վարակի փոխանցման հաւանականութիւնից, երեխաների՝ դիմակ կրելու կարողութիւններից, դիմակների հասանելիութիւնից ու երեխաների կողմից հակահամաճարակային կանոններին հետեւելուն մեծահասակների պատշաճ վերահսկողութիւնից կամ դրա բացակայութիւնից:

Մինչեւ 5 տարեկան երեխաները, հէնց իրենց շահերից եւ առողջութիւնից ելնելով, դիմակ կրելու պարտադիր պահանջից ազատւած կը լինեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։