Հա

Հասարակական

23/08/2020 - 13:40

Համավարակի վերելքի միտում՝ 7 նահանգում

Մորդադ ամսւայ վերջին շաբաթւայ ընթացքում երկրի 7 նահանգում գրանցւել է COVID-19 համավարկի ցուցանիշի վերելքի միտում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի յայտարարել է Առաողջապահութեան նախարարութեան COVID-19-ի համաճարակաբանութեան յանձնաժողովը:

«alikonline.ir» - Մորդադ ամսւայ վերջին շաբաթւայ ընթացքում երկրի 7 նահանգում գրանցւել է COVID-19 համավարկի ցուցանիշի վերելքի միտում: Այս մասին ըստ ԻՌՆԱ-ի յայտարարել է Առաողջապահութեան նախարարութեան COVID-19-ի համաճարակաբանութեան յանձնաժողովը:

Հրապարակւած վերջին տւեալների համաձայն՝ համավարակի ցուցանիշի վերելք է նկատւում Թեհրան, Ալբորզ, Ղազւին, Սպահան, Արեւելեան Ատրպատական, Սեմնան եւ Քոհգիլոյէ եւ Բոյրահմադի նահանգներում:

Խուզեստան եւ Եազդ նահանգներում եւս ցուցանիշի վերելքի ոչ մեծ միտում է նկատւել:

Փոխարէնը, Զանջան եւ Հիւսիսային Խորասան նահանգներում համավարակի ցուցանիշի նւազման միտում է գրանցւել:

Քերման եւ Համադան նահանգներում եւս ցուցանիշի նւազման ոչ մեծ միտում է նկատւել:

Հորմոզգան, Բուշեհր, Գիլան, Ֆարս, Արդաբիլ, Ղոմ, Սիստան եւ Բալուչիստան նահանգներում ցուցանիշի մեծ շեղումներ չեն գրանցւել:

Իսկ 11 նահանգում՝ Իլամում, Լորեստանում, Քերմանշահում, Քուրդստանում, Արեւմտեան Ատրպատականում, Մազանդարանում, Կենտրոնականում, Չհարմահալ եւ Բախտեարիում, Խորասան Ռազաւիում, Հարաւային Խորասանում եւ Գոլեստանում տւեալների անհամապատասխանութիւնները թոյլ չեն տալիս համաճարակային իրավիճակի ճշգրիտ վերլուծութիւն:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։