Հա

Հասարակական

24/08/2020 - 11:50

Հայաստանը առաջատարն է տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման եւ մահացութեան ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով:

«alikonline.ir» - Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հետեւում է Worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացւող տւեալներից, օգոստոսի 23-ի դրութեամբ՝ 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 14437, մահացութեան ցուցանիշը՝ 287:

Վերջին տւեալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետեւեալ տեսքը.

1. Հայաստան - 14437

2. Ռուսաստան - 6556

3. Իրան - 4265

4. Ադրբեջան - 3475

5. Թուրքիա - 3057

6. Վրաստան - 354

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսից մահացութեան ցուցանիշներն այսպիսին են.

1. Հայաստան - 287

2. Իրան - 245

3. Ռուսաստան - 112

4. Թուրքիա - 72

5. Ադրբեջան - 51

6. Վրաստան - 4

Յիշեցնենք, որ Հայաստանում օգոստոսի 23-ին հաստատւել է կորոնավիրուսով վարակւելու 176, մահւան՝ 3 նոր դէպք․վարակւածների ընդհանուր թիւը 42792 է, մահւան դէպքերինը՝ 1107:

Մէկ օրում առողջացածների թիւը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35991, փաստացի բուժւողներինը՝ 5694 (մէկ օրում նւազել է 89-ով):

Նշենք նաեւ, որ կայքի տւեալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկայ պահին գտնւում է 13-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրէյնը, Կատարը, Ֆրանսիական Գւինեան, Սան Մարինոն, Վատիկանը, Քուվէյթը, Օմանը, Պանաման:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։