Հա

Հասարակական

06/09/2020 - 10:20

ԱՀԿ-ն մինչեւ 2021-ի կէսեր կորոնավիրուսի դէմ լայնածաւալ պատւաստումներ չի ակնկալում

Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կորոնավիրուսի դէմ լայնածաւալ պատւաստումներ չի ակնկալում մինչեւ յաջորդ տարւայ կէսերը:

«alikonline.ir» - Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը կորոնավիրուսի դէմ լայնածաւալ պատւաստումներ չի ակնկալում մինչեւ յաջորդ տարւայ կէսերը: Այդ մասին յայտարարել է խօսնակ Մարգարէթ Հարիսը` շեշտելով դրանց արդիւնաւէտութեան եւ անվտանգութեան խիստ ստուգումների կարեւորութիւնը: Ըստ Yerkir.am-ի՝ գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Վերջինիս խօսքով՝ առաջադեմ կլինիկական փորձարկումներ անցնող հաւանական պատւաստանիւթերից ոչ մէկն առայժմ արդիւնաւէտութեան «յստակ ազդանշան» ցոյց չի տւել ԱՀԿ-ի կողմից պահանջւած գոնէ 50%-ի մակարդակում:

Յիշեցնենք, որոշ պատւաստանիւթեր անցել են փորձարկումների երրոդ փուլին:

«Այս 3-րդ փուլը պէտք է աւելի երկար տեւի, քանի որ պէտք է տեսնենք, թէ որքանով է պատւաստանիւթը իսկապեսպաշտպանիչ եւ անվտանգ: Այդպիսով գործընթացն էլ աւելի է երկարում»,- ասել է Հարիսը:

Մարդկանց վրայ ընդամենը երկու ամսից պակաս փորձարկումից յետոյ Ռուսաստանն օգոստոսին պատւաստանիւթի կիարռման թոյլտւութիւն տւեց, ինչը որոշ արեւմտեան փորձագէտների համար կասկածի տակ դրեց դրա անվտանգութիւնն ու արդիւնաւէտութիւնը:

ԱՄՆ-ի հանրային առողջապահութեան պատասխանատուներն էլ յայտնել են, որ ամերիկեան պատւաստանիւթը կարող է լայնածաւալ կիրառման համար պատրաստ լինել հոկտեմբերի վերջին: Դա կը լինի նոյեմբերի 3-ին ԱՄՆ ընտրութիւններին ընդառաջ, երբ համաճարակը, ամենայն հաւանականութեամբ, կը դառնայ հիմնական գործօնը ընտրողների շրջանում, որով կորոշւի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրւելու հարցը:

«Մենք իսկապէս համատարած պատւաստում չենք ակնկալում մինչեւ յաջորդ տարւայ կէսերը»,- վստահեցրել է ԱՀԿ խօսնակը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։