Հա

Հասարակական

06/09/2020 - 10:25

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման եւ մահացութեան ցուցանիշով

Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով:

«alikonline.ir» - Հայաստանը շարունակում է առաջատարը լինել տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման, ինչպէս նաեւ հիւանդութիւնից մահացութեան ցուցանիշներով:

Ըստ Tert.am-ի՝ ինչպէս հետեւում է Worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացւող տւեալներից, սեպտեմբերի 5-ի դրութեամբ՝ 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանի համար կազմել է 15062, մահացութեան ցուցանիշը՝ 302:

Վերջին տւեալների համաձայն՝ տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշներն ունեն հետեւեալ տեսքը.

  1. Հայաստան - 15062
  2. Ռուսաստան - 6991
  3. Իրան - 4569
  4. Ադրբեջան - 3662
  5. Թուրքիա - 3293
  6. Վրաստան - 406

Տարածաշրջանում 1 մլն շնչի հաշւով կորոնավիրուսից մահացութեան ցուցանիշներն այսպիսին են.

  1. Հայաստան - 302
  2. Իրան - 263
  3. Ռուսաստան - 122
  4. Թուրքիա - 78
  5. Ադրբեջան - 54
  6. Վրաստան - 5

Յիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 5-ին հաստատւել է կորոնավիրուսով վարակւելու 188, մահւան՝ 7 նոր դէպք. վարակւածների ընդհանուր թիւը 44649 է, մահւան դէպքերինը՝ 1170:

Մէկ օրում առողջացածների թիւը 566 է, ընդհանուր առողջացածներինը՝ 39823, փաստացի բուժւողներինը՝ 3656 (մէկ օրում նւազել է 385-ով): 

Նշենք նաեւ, որ կայքի տւեալների համաձայն՝ Հայաստանը 1 մլն բնակչութեան հաշւով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով ներկայ պահին գտնւում է 15-րդ հորիզոնականում: Մեզ նախորդում են ԱՄՆ-ն, Բրազիլիան, Պերուն, Չիլին, Բահրէյնը, Կատարը, Ֆրանսիական Գւինեան, Սան Մարինոն, Քուվէյթը, Օմանը, Պանաման, Արուբան, Մալդիւները, Թեորքս եւ Կայկոսը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։