Հա

Հասարակական

09/09/2020 - 12:30

«Կորոնավիրուսից վնասւածքները կարելի է բուժել». Հետազօտութիւն

Նախկինում մասնագէտները կարծում էին, որ կորոնավիրուսի վարակը պացիենտի շնչուղիներում եւ սրտում անդառնալի փոփոխութիւններ է առաջացնում: Բայց վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ, COVID-19-ի հետ կապւած, թոքերի եւ սրտի հիւսւածքների վնասւածքները հիւանդների մօտ յաւերժ չեն մնում եւ կարող են բուժւել:

«alikonline.ir» - Նախկինում մասնագէտները կարծում էին, որ կորոնավիրուսի վարակը պացիենտի շնչուղիներում եւ սրտում անդառնալի փոփոխութիւններ է առաջացնում: Բայց վերջին ուսումնասիրութիւնները ցոյց են տւել, որ, COVID-19-ի հետ կապւած, թոքերի եւ սրտի հիւսւածքների վնասւածքները հիւանդների մօտ յաւերժ չեն մնում եւ կարող են բուժւել: Այս մասին յայտնում են Ինսբրուկի համալսարանի գիտնականները, ովքեր ուսումնասիրել են COVID-19 տարած մի քանի տասնեակ հիւանդների վիճակը:

Ըստ News.am-ի՝ ինչպէս գրում է «ՏԱՍՍ»-ը, թոքերի վնասւածքներ COVID-19-ից ապաքինւածների պատկերներում նկատւել են նոյնիսկ հիւանդանոցից դուրս գրւելուց մի քանի շաբաթ անց: Բայց, այնուամենայնիւ, ժամանակի ընթացքում պացիենտների օրգանիզմը վերականգնւել է, եւ վնասւածքներն անցել են:

Ինչպէս յայտնի է, կորոնավիրուսը վնասում է թոքերի բջիջները, քթի, կերակրափողի, արեան անօթների եւ սրտի լորձաթաղանթը: Այդ պատճառով վարակւածները ոչ միայն շնչառական ախտանիշներ են ունենում, այլեւ մարսողութեան եւ արիւնատար համակարգի հետ կապւած խնդիրներ: Հասկանալու համար, թէ որքան երկարատեւ են թոքերի աշխատանքի փոփոխութիւնները, գիտնականները դիտարկել են 82 տարեց կամաւորների վիճակը:

6 ամիս մասնագէտները հարցումներ են կատարել նրանց շրջանում եւ նկարել են նրանց թոքերը: Այսպէս, դուրս գրւելուց յետոյ առաջին օրերին թոքերի վնասւածքներ եղել են պացիենտների 88%-ի մօտ: Նրանց 50%-ը հազացել է կամ բողոքել է շնչարգելութիւնից: Պացիենտների 59%-ի անօթներում թրոմբներ են եղել, իսկ ձախ նախասրտի աշխատանքը լուրջ խանգարւել է:

Սակայն իրավիճակը բարելաււել է երեք ամիս անց՝ թոքերի ակնյայտ վնասւածքներ գրանցւել են դէպքերի միայն 50%-ում, հազը, թրոմբները եւ այլ անոմալիաները աւելի հազւադէպ են արտայայտւել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։