Հա

Հասարակական

09/09/2020 - 13:20

Մահացել է իրանահայ ճանաչւած գրաֆիստ Սերժ Աւագեանը

Ցաւով տեղեկացանք, որ 83 տարեկան հասակում մահացել է իրանահայ ճանաչւած գրաֆիստ Սերժ Աւագեանը:

«alikonline.ir» - Ցաւով տեղեկացանք, որ 83 տարեկան հասակում մահացել է իրանահայ ճանաչւած գրաֆիստ Սերժ Աւագեանը:

Սերժ Աւագեանը ծնւել էր 1937 թւականին Թաւրիզում: Միջնակարգ ուսումն աւարտելուց յետոյ մեկնել էր Անգլիա, ուր աւարտել էր Լոնդոնի «Կրոյդոնի կերպարւեստի համալսարան»-ի տեսողական արւեստի, եւ Լոնդոնի համալսարանի գեղանկարչութեան բաժինները: 

Վերադառնալով Իրան, հիմնադրել էր իր սեփական արւեստանոցը եւ զբաղւել էր գրաֆիկայով: Սերժ Աւագեանը համարւում է Իրանի արդի տեսողական արւեստի եւ գրաֆիկայի ամենավառ ներկայացուցիչներից մէկը, եւ գրաֆիկական նոր մասնագիտութիւնների՝ հեռուստատեսային գրաֆիկական դիզայնի եւ գրաֆիկական տպագրութեան հիմնադիրը: 

Նա մի շարք յայտնի իրանական ապրանքանիշերի հեղինակն է, որոնք տասնամեակների ընթացքում պահպանել են իրենց թարմութիւնն ու արդիականութիւնը: Նրա ամենայայտնի աշխատանքներից մէկը «Փոֆաք նամաքի»-ի ապրանքանիշն է, որը «Մինու» ընկերութեան կողմից արդէն չորս տասնամեակ է, ինչ օգտագործւում է առանց որեւէ փոփոխութեան: 

«Alikonline»-ը ցաւակցում է Սերժ Աւագեանի հարազտաներին եւ բարեկամներին՝ անդառնալի կորստի առիթով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։