Հա

Հասարակական

10/09/2020 - 10:05

Ջերմոցներ, արեւային էներգիա․ Չինաստանում «խելացի» քաղաք է կառուցւում, որտեղ հնարաւոր կը լինի ապրել ցանկացած համավարակի եւ մեկուսացման պարագայում

Չինաստանում նորարար «խելացի» քաղաք է կառուցւում, որը նախատեսւած է յետկորոնավիրուսային կեանքում ցանկացած նմանօրինակ համավարակի պայմաններում անվտանգ բնակութեան համար

«alikonline.ir» - Չինաստանում նորարար «խելացի» քաղաք է կառուցւում, որը նախատեսւած է յետկորոնավիրուսային կեանքում ցանկացած նմանօրինակ համավարակի պայմաններում անվտանգ բնակութեան համար. գրում է Tert.am-ը:

Ինչպէս ներկայացնում է Luxurylaunches.com-ը, Guallart Architects-ի նախագծած «կանաչ քաղաքը» կառուցւելու է Պեկինի ծայրամասում եւ բաղկացած է լինելու բնակելի համալիրներից: Բնակիչները ցանկացած մեկուսացման պարագայում քաղաքից դուրս գալու կարիք չեն ունենայ, քանի որ քաղաքում իւրաքանչիւր շէնքի տանիքին ջերմոց է լինելու: Այն կապահովի բանջարեղէնի ու մրգերի ամենօրեայ բերքահաւաքը:

Ջերմոցի տանիքն, իր հերթին, պատւած կը լինի արեւային վահանակներով՝ էներգիա ստանալու համար:

Տներից բացի քաղաքը համալրւած է լինելու նաեւ գրասենյակային տարածքներով, խանութներով, սննդամթերքի շուկայով, լողաւազանով, մանկապարտէզով, հրշէջ ծառայութեան կենտրոնով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։