Հա

Հասարակական

12/09/2020 - 13:00

Չինաստանը եւ Նեպալը միաւորել են իրենց ջանքերը՝ Էւերեստի բարձրութիւնը կրկին չափելու համար

Չինաստանը եւ Նեպալը միաւորել են իրենց ջանքերը՝ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էւերեստի (Ջոմոլունգմա) բարձրութիւնը կրկին չափելու համար, եւ 2019-ին կնքւած յուշագրի համաձայն՝ իրենց արդիւնքները կը հրապարակեն միասին:

«alikonline.ir» - Չինաստանը եւ Նեպալը միաւորել են իրենց ջանքերը՝ աշխարհի ամենաբարձր լեռան՝ Էւերեստի (Ջոմոլունգմա) բարձրութիւնը կրկին չափելու համար, եւ 2019-ին կնքւած յուշագրի համաձայն՝ իրենց արդիւնքները կը հրապարակեն միասին: Հաղորդւում է, որ արդիւնքների հրապարակումը յետաձգւել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Ըստ Tert.am-ի՝ գրում է The Guardian-ը։

Ինչպէս յայտնում է աղբիւրը, երկու երկրները պատմականօրէն տարբեր կարծիքներ են յայտնել Էւերեստ լեռան պաշտօնական բարձրութեան վերաբերեալ, սակայն 2010 թւականին պայմանաւորւել են կարգաւորել իրենց տարաձայնութիւնները:

Նշւում է, որ մինչ օրս բոլոր չափումներն իրականացւել են ամերիկեան, եւրոպական կամ հնդկական երկրաբաշխութեան մասնագէտների կողմից։

1852 թւականին հնդիկ մաթեմատիկոս եւ չափագրող Սիկդար Ռադհանաթն առաջինը յայտարարեց Էւերեստի՝ աշխարհի բարձր գագաթ լինելու մասին։ Նա չափագրումները կատարեց Հնդկաստանից՝ Էւերեստից 240 կմ հեռաւորութիւնից։ 1856 թւականին Հնդկաստանում երկրաբաշխութեան բրիտանական ծառայութիւնը կատարեց գագաթի բարձրութեան չափումները՝ յայտարարելով, որ Էւերեստի բարձրութիւնը 8,840 մետր է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։