Հա

Հասարակական

12/09/2020 - 13:25

Աքբար Թաբարին դատապարտւել է 31 տարի ազատազրկման եւ ունեցւածքի առգրաւման

8 տարբեր մեղադրանքներով մեղաւոր ճանաչաւած Աքբար Թաբարին 31 տարի ազատազրկման եւ ունեցւածքի առգրաւման է դատապարտւել:

«alikonline.ir» - 8 տարբեր մեղադրանքներով մեղաւոր ճանաչաւած Աքբար Թաբարին 31 տարի ազատազրկման եւ ունեցւածքի առգրաւման է դատապարտւել: Այս մասին յայտարարել է Դատական ուժի խօսնակ Ղոլամհոսէյն Էսմայիլին:

Նշելով, որ Աքբար Թաբարին իր դէմ յարուցւած 10 տարբեր մեղադրանքներից երկուսից անպարտ է ճանաչւել, Էսմայիլին յաւելել է, որ այնուամենայնիւ, միւս 8 մեղադրանքներով, մասնաւորապէս՝ կոռուպցիոն խմբաւորման կազմաւորման եւ ղեկավարման համար, Թաբարին դատապարտւել է 31 տարի ազատազրկման, մշտական հեռացման պետական ծառայութիւնից եւ ունեցւածքի առգրաւման:

Որոշումը ենթակայ է բողոքարկման Բարձրագոյն դատարանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։