Հա

Հասարակական

13/09/2020 - 11:00

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը

Այսօր` սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է:

«alikonline.ir» - Այսօր` սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական Եկեղեցին տօնում է Խաչվերացը։ Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղաւար տօներից վերջինն է:

Այն խաչին նւիրւած տօներից ամենակարեւորն է, որովհետեւ նւիրւած է գերութիւնից խաչի վերադարձի եւ փառաբանութեան յիշատակին:

Հայաստանեայց Եկեղեցում Խաչվերացը տօնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատւածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տօնւում է ի յիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերութիւնից Երուսաղէմ վերադարձի եւ Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տօնը կոչւում է Խաչվերաց:

Ժողովրդական աւանդոյթի մէջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տօն է: Տօնի նախօրէին` շաբաթ օրը կանայք խմորեղէն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական աւանդութեան համաձայն ուլի միսը եւ ձաւարով փլաւն այդ օրւայ առանձնայատուկ ուտելիքներն են, առանց որոնց տօնը լիարժէք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը» ընկալում են որպէս աշնանամուտ: Ինչպէս ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթեայ գիշերողներն այլեւս տանն են գիշերում:

Խաչվերացի յաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցւում է ս. պատարագ, կատարւում է հոգեհանգստեան կարգ, որից յետոյ այցելում են հանգուցեալների շիրիմներին:

Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչին նւիրւած հետեւեալ տօները. Սուրբ Խաչի երեւման, Խաչվերաց, Վարագայ Ս. Խաչի, Ս. Խաչի գիւտ: Այս չորսից երեքը նշւում են քրիստոնեայ բոլոր եկեղեցիներում, եւ միայն Վարագայ Սուրբ Խաչի տօնն է զուտ հայկական ու կատարւում է միայն մեր Եկեղեցում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։