Հա

Հասարակական

14/09/2020 - 08:40

«Ինֆլուանզայի պատւաստանիւթը հասանելի կը լինի մեհր ամսւայ սկզբից». Կարմիր մահիկի նախագահ

Առողջապահութեան նախարարութեան որոշման համաձայն, ինֆլուանզայի պատւաստանիւթը հանրութեան համար հասանելի կը լինի մեհր ամսւայ սկզբից: Այս մասին յայտարարել է Կարմիր մահիկ կազմակերպութեան նախագահ Քարիմ Հեմաթին:

«alikonline.ir» - Առողջապահութեան նախարարութեան որոշման համաձայն, ինֆլուանզայի պատւաստանիւթը հանրութեան համար հասանելի կը լինի մեհր ամսւայ սկզբից: Այս մասին յայտարարել է Կարմիր մահիկ կազմակերպութեան նախագահ Քարիմ Հեմաթին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Այս տարւայ աշնանը եւ ձմռանը ինֆլուանզայի եւ կորոնոավիրուսի միաժամանակ բռնկման պատճառով, Առողջապահութեան նախարարութիւնը մտադիր է ներմուծել ինֆլուանզայի պատւաստանիւթի 16 մլն. դոզա, որից Կարմիր մահիկը պատասխանատու է 2 մլն դոզա գնելու եւ մատակարարելու համար: Յաջորդ շաբաթ Կարմիր մահիկի գնած պատւաստանիւթը կը մտնի երկիր»,- ասել է Հեմաթին՝ յաւելելով, որ պատւաստանիւթը հանրութեան համար հասանելի կը լինի մեհր ամսւայ սկզբից:

«Նախատեսւում է, որ ինֆլուանզայի եւ կորոնավիրուսի միաժամանակ բռնկման պատճառով, այս տարի պատւաստանիւթի պահանջարկն աւելի բարձր կը լինի, քան նախորդ տարիներին: Ուստի ակնկալւում է, որ նրանք, ովքեր չունեն կողմնակի հիւանդութիւններ չեն շտապի գնել պատւաստանիւթը, քանի որ առաջնահերթութիւնը տարեցների, յղի կանանց եւ հիւանդների հետ է»,- յայտնել է նա՝ վստահեցնելով, որ Առողջապահութեան նախարարութիւնը վերահսկելու է պատւաստանիւթի բախշման ողջ գործընթացը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։