Հա

Հասարակական

14/09/2020 - 11:00

COVID-19-ի բուռն շրջանում հետազօտութիւններ հրապարակելու շտապողականութիւնն «ինֆոդեմիա»-ի է յանգեցրել

COVID-19-ի բուռն շրջանում հետազօտութիւններ հրապարակելու շտապողականութիւնը յանգեցրել է նրան, ինչը գիտնականներն «ինֆոդեմիա» են կոչում` գիտական ​​գրականութեան հսկայական հոսքի, այդ թւում` սխալ եւ հակասական եզրակացութիւններով:

«alikonline.ir» - COVID-19-ի բուռն շրջանում հետազօտութիւններ հրապարակելու շտապողականութիւնը յանգեցրել է նրան, ինչը գիտնականներն «ինֆոդեմիա» են կոչում` գիտական ​​գրականութեան հսկայական հոսքի, այդ թւում` սխալ եւ հակասական եզրակացութիւններով: Ըստ News.am-ի՝ գրում է UPI:

Նոր տեղեկատւական հոսքերը հասկանալու եւ երաշխաւորելու համար, որ առաւել ճշգրիտ եւ օգտակար տեղեկատւութիւնը չի թաքցւելու պակաս խորաթափանց հետազօտութիւնների արդիւնքում, Patterns ամսագրում լոյս տեսած յօդւածի հեղինակները կողմ են հանդէս գալիս հրապարակումների եւ արհեստական ինտելեկտի օգտագործման աւելի խիստ ստանդարտներին:

Ըստ յօդւածի գլխաւոր հեղինակ Գանեշա Մանիի` ճշգրտութիւնը չպէտք է զոհաբերւի արագութեանը: «Գիտութիւնը գործընթաց է, որը պէտք է աւելի գիտակցւած լինի,- ասել է Մանին:- Աշխատանքը պէտք է տարւի ամենուր, սակայն յատկապէս` լրատւամիջոցների շրջանակներում` աւելի ճշգրիտ, տեղին, հեղինակաւոր փաստեր ու հետազօտութիւններ ցոյց տալու համար, այլ ոչ թէ` դրանցից ամենապոպուլեարները»,- ասել է նա:

COVID-19-ի համավարակի բռնկումից յետոյ ամիսների ընթացքում գիտական ամսագրերը նոր կորոնավիրուսի վերաբերեալ աւելի քան 8000 գիտական ​​յօդւածի պրեպրինտ են հրապարակել: Այս ընթացքում գրախօսման միջին ժամանակը 117-ից կրճատւել է մինչեւ 60 օր: Արդիւնքում, հասարակութիւնը, բժիշկները եւ առողջապահութեան ոլորտի պատասխանատուները ապշել էին գիտական ​​տեղեկատւութեան առատութիւնից:

Մանին եւ համահեղինակ Թոմ Հոուփն առաջարկում են օգտագործել մեքենայական ուսուցումը եւ համակարգչային ալգորիթմները` պակաս յուսալի տեղեկատւութիւնը զտելու համար: Բացի այդ, ԱԻ-ը կարող էր կապւել եւ սինթեզել իրար նման հետազօտութիւնների արդիւնքները` տեղեկատւութեան արտահոսքը յաջորդ համավարակի կամ համանման գլոբալ խնդրի դէպքում աւելի յուսալի եւ մարսելի դարձնելով:

Մանին ենթադրում է, որ այս ինֆոդեմիան ճշգրտութեան եւ յուսալիութեան հետ կապւած բազմապիսի խնդիրներ է ի յայտ բերել: Գիտական ​​ստուգման եւ հրապարակման հետ կապւած խնդիրները նոր չեն, սակայն Մանին եւ Հոուփը ենթադրում են, որ համավարակն իրավիճակն աւելի է վատթարացրել:

Արհեստական ​​ինտելեկտը կարող է օգնել ուսումնասիրել եւ համակարգել տեղեկատւութիւնը, սակայն, Մանիի խօսքով, մարդիկ պէտք է միասին աշխատեն` ինֆոդեմիայի ընթացքում արագութեան եւ ճշգրտութեան անհրաժեշտութիւնը հաւասարակշռելու համար: Դա անելու անկարողութիւնը, պնդում է Մանին, կարճաժամկէտ եւ երկարաժամկէտ հետեւանքներ կունենայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։