Հա

Հասարակական

15/09/2020 - 08:30

Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավարը զգուշացնում է Թեհրանում համավարակի 3-րդ ալիքի բռնկման մասին

Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Զալին, երէկ սեպտեբերի 14-ին մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է, որ համավարակի տարածման տեմպերը Թեհրան նահանգում աւելանում են:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի դէմ պայքարի Թեհրանի շտաբի ղեկավար դոկտ. Ալիռեզա Զալին, երէկ սեպտեբերի 14-ին մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է, որ համավարակի տարածման տեմպերը Թեհրան նահանգում աւելանում են. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Դոկտ. Զալին խիստ մտահոգութիւն է յայտնել համավարակի տարածման, նոր բռնկումների արձանագրման հաւանականութեան եւ կորոնավիրուսի հետեւանքով հիւանդանոցներ դիմորդների ցուցանիշի աճի կապակցութեամբ եւ յստակեցրել, որ Թեհրան նահանգում կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկում է հասունանում:

«Հաւանաբար, 3-րդ ալիքի բռնկումը Թեհրանում, Հանրապետութեան միւս քաղաքների համեմատութեամբ աւելի շուտ տեղի կունենայ»,- նշել է նա:

Անդրադառնալով համավարակի տարածման կանխարգելման դէմ միտւած քայլերին դոկտ. Զալին նշել է, որ հեռավար կարգով աշխատանքային ռեժիմի իրականացումը կարող է վերահսկել նոր դէպքերի արձանագրման եւ համավարակի տարածման տեմպերի ցուցանիշը:

Նշելով, որ ազգային շտաբը, դեռեւս, շարունակում է պնդել քաղաքային երթեւեկութեան կանոնների չեղարկման արդիւնաւէտութեանը՝ կորոնավիրուսի վերահսկման եւ յաղթահարման գործում, յստակեցրել է. «Քաղաքային երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքների ժամանակաւոր չեղարկումը կարող է նպաստել համավարակի դէմ պայքարին»:

Զգուշացնելով, համավարակի 3-րդ ալիքի բռնկման մասին դոկտ. Զալին քաղաքացիներին յորդորել է պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։