Հա

Հասարակական

16/09/2020 - 10:40

Տեղի է ունեցել Հրանտ Դինքի անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը. Թուրքիայից մրցանակի դափնեկիր է դարձել հասարակական գործիչ Օսման Քաւալան

Սեպտեմբերի 15-ին` պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդեան 66-ամեակի օրը, տեղի է ունեցել նրա անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը:

«alikonline.ir» - Սեպտեմբերի 15-ին` պոլսահայ լրագրող, «Ակօս» պարբերականի նախկին գլխաւոր խմբագիր Հրանտ Դինքի ծննդեան 66-ամեակի օրը, տեղի է ունեցել նրա անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը: Ըստ Tert.am-ի՝ այս մասին տեղեկանում ենք «Ակօս» պարբերականի կայքից:

Այս տարի Թուրքիայից Հրանտ Դինքի անւան մրցանակի դափնեկիր է դարձել գործարար, վերլուծաբան եւ հասարակական գործիչ Օսման Քաւալան, որը մեղադրւում է 2016 թւականին Թուրքիայում պետական յեղաշրջման փորձին մասնակցելու համար եւ աւելի քան 1000 օր է, ինչ գտնւում է բանտում:

Հրանտ Դինքի անւան 12-րդ մրցանակաբաշխութիւնը կորոնավիրուսի համավարակի պատճառով տեղի է ունեցել առցանց ձեւաչափով եւ հեռարձակւել է համացանցում: Մրցանակաբաշխութեան ժամանակ ելոյթ է ունեցել պոլսահայ երգիչ Արտօ Թունջբոյաջեանը:

Մրցանակի դափնեկիր Օսման Քաւալան բանտից նամակ-կոչ է յղել, որում յիշատակել է ազատութեան համար պայքարող այլ գործիչների, այդ թւում՝ քրդամէտ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութեան նախկին փոխնախագահ, ազատազրկւած Սելահեթթին Դեմիրթաշին:

Մրցանակի դափնեկիր է դարձել նաեւ Մոզն Հասանը Եգիպտոսից, որը պայքարում է կանանց իրաւունքների համար: Նա շնորհակալութիւն է յայտնել իր պայքարն ու աշխատանքը գնահատելու համար:

Միջոցառման ժամանակ Հրանտ Դինքի այրին` Ռաքէլ Դինքը, կատարել է Հրանտի սիրելի «Ես բիւլբիւլ եմ» երգը: Մրցանակաբաշխութեան հեռարձակումն աւարտւել է 2006 թւականին Հենրի Նանէնի մրցանակը ստանալուց յետոյ Հրանտ Դինքի ասւած խօսքով:

Հրանտ Դինքը սպանւել է 2007 թ.-ի յունւարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնւող «Ակօս» թերթի խմբագրատան առջեւ` 16-ամեայ թուրք ազգայնական Օգիւն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանութեան վերաբերեալ դատավարութիւնը ձգւում է աւելի քան 10 տարի եւ դեռեւս չի գտել իր հանգուցալուծումը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։