Հա

Հասարակական

17/09/2020 - 09:10

«Թեհրան նահանգում կորոնավիրուսի 3-րդ ալիքն է բռնկւել». Զալի

Կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկման մասին զգուշացնելով, Թեհրանի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավարը նոր սահմանափումների կիրառման անհրաժեշտութիւն է յայտնել:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի 3-րդ ալիքի բռնկման մասին զգուշացնելով, Թեհրան նահանգի կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի ղեկավարը դոկտ. Ալիռեազա Զալին նոր սահմանափումների կիրառման անհրաժեշտութիւն է յայտնել:

Համավարակի նոր դէպքերի աճով պայմանաւորւած, դոկտ. Զալին նշել է, որ եթէ Թեհրան նահանգում չկիրառւի հակահամաճարակային աւելի խիստ սահմանափակումներ, այնուհետեւ, իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի:

Նոր սահմանափակումներն, ըստ դոկտ. Զալիի՝ կարող են վերաբերել ճանապարհային երթեւեկութիւնը սահմանափակող օրէնքի չեղարկմանը եւ աշխատավայրերում հեռավար աշխատանքային ռեժիմի իրականացմանը:

Դոկտ. Զալին նշել է, որ նոր ալիքի բռնկումը կարող է պայմանաւորւած լինել դպրոցների, համալսարանների վերաբացման, եւ միջքաղաքային տրանսպորտի ծաւալների աւելացման փաստով:

Նա նաեւ յստակեցրել է, որ եթէ խիստ սահմանափակումների կիրառմանը միտւած միջամտութիւններ բացակայեն կառավարութեան օրակարգից, այնուհետեւ, իրավիճակը կարող է դառնալ անվերահսկելի:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։