Հա

Հասարակական

17/09/2020 - 10:30

«Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողութիւնից». ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար

Գուտերեշն ընդգծել է, որ մարդկութիւնը շուտով կը հատի կորոնավիրուսի պատճառով կորցւած կեանքերի 1 մլն-ի շեմը: Վերջինս համավարակն անւանել է համաշխարհային անվտանգութեան «համար մէկ սպառնալիք»:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի բռնկումը դուրս է գալիս վերահսկողութիւնից: Ըստ Tert.am-ի՝ «ՌԻԱ Նովստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլոյ ասուլիսում յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը:

««COVID-19 »-ի համավարակը ճգնաժամ է, որը նման չէ ոչ մի ուրիշ ճգնաժամի մեր կեանքում, եւ այդ իսկ պատճառով Գլխաւոր վեհաժողովի նիստն այս տարի նման չի լինի ոչ մէկին»,- յաւելել է համաշխարհային կազմակերպութեան ղեկավարը:

Գուտերեշն ընդգծել է, որ մարդկութիւնը շուտով կը հատի կորոնավիրուսի պատճառով կորցւած կեանքերի 1 մլն-ի շեմը: Վերջինս համավարակն անւանել է համաշխարհային անվտանգութեան «համար մէկ սպառնալիք»:

Գուտերեշի խօսքով՝ շատերը յոյսը դնում են պատւաստանիւթի վրայ, սակայն համավարակից համադարման չկայ: Նա նշել է, որ պատւաստանիւթն ինքն իրեն չի վերացնի ճգնաժամը:

«Սակայն պատւաստանիւթը պէտք է դիտակել որպէս համաշխարհային հասարակական բարիք, քանի որ «Քովիդ-19»-ը սահմաններ չունի: Մեզ պատւաստանիւթ է պէտք, որը մատչելի եւ հասանելի կը լինի բոլորին»,- յաւելել է ՄԱԿ-ի ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։