Հա

Հասարակական

17/09/2020 - 12:10

«Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիւը գերազանցել է 30 միլիոնը». Worldometers

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւը գերազանցել է 30 միլիոնը (ընդհանուր 30042776 դէպք)․ միայն վերջին մէկ օրում գրանցւել է վարակման 308000 նոր դէպք:

«alikonline.ir» - Աշխարհում կորոնավիրուսով վարակման դէպքերի թիւը գերազանցել է 30 միլիոնը (ընդհանուր 30042776 դէպք)․ միայն վերջին մէկ օրում գրանցւել է վարակման 308000 նոր դէպք: Ըստ Tert.am-ի՝ գրում է Eadaily.com կայքը՝ յղում տալով Worldometers.info առցանց թարմացւող տեղեկատւական կայքի տւեալներին։

Յայտնի է, որ մէկ օրում 308000 վարակման նոր դէպքը գրեթէ ռեկորդային ցուցանիշ է, որից աւելի մեծ թիւ գրանցւել է սեպտեմբերի 11-ին։ Սա նշանակում է, որ համավարակն իր պիկին է հասել եւ դեռեւս չի թուլանում. այժմ վիրուսը մեծ տեմպերով տարածւում է Հնդկաստանում։

Աշխարհում նախկինի պէս կայ չորս երկիր, որտեղ վարակակիրների թիւը գերազնացել է մէկ միլիոնը (ԱՄՆ, Հնդկաստան, Բրազիլիա եւ Ռուսաստան), վեց երկիր էլ անցել է կէս միլիոնի շեմը (Պերու, Կոլումբիա, Մեքսիկա, Հարաւաֆրիկեան Հանրապետութիւն, Իսպանիա, Արգենտինա)։

Համավարակի հետեւանքով ամբողջ աշխարհում մահացել է 945166 մարդ, հիւանդութիւնից ապաքինւել է 22 միլիոն վարակակիր։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։