Հա

Հասարակական

20/09/2020 - 12:50

Սրբազան Հօր մասնակցութիւնը Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութեան ժողովին

Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2020-ին Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի։

Ուրբաթ, 18 սեպտեմբեր 2020-ին Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի Գործադիր վարչութիւնը իր արտահերթ ժողովը գումարեց Մարոնիթ եկեղեցու պատրիարքարանի մէջ հիւրընկալութեամբ համանուն եկեղեցու կարդինալ-պատրիարք Նորին սրբութիւն Բըշարա Րաի պատրիարքի։

Եկեղեցական չորս ընտանիքներից բաղկացած այս կազմակերպութիւնը շրջանային եկեղեցական մարմին է, որին անդամակցում է նաեւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը իբրեւ Արեւելեան Ուղղափառ եկեղեցու անդամ։ Գործադիր վարչութեան, Մեծի Տանն Կիլիկոյ կաթողիկոսութիւնը, մասնակցում է երկու անդամներով՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեան առաջնորդ Թեհրանի հայոց թեմի եւ դոկտ. Ժան Սալմանեան որոնք իբրեւ մնայուն անդամներ մասնակցեցին սոյն ժողովին. Սեպուհ Սրբազանը առցանցով իսկ դոկտ. Սալմանեանը անձամբ։

Ժողովը աղօթքով սկսաւ իր աշխատանքները. Աւետարանի ընթերցումից յետոյ Րաի պատրիարքը կատարեց օրւայ Աւետարանի խորհրդածութեան պահը, որի թեման վերցրել են փոթորկալից ծովի խաղաղեցման դրւագից։ «Այսօրւայ աշխարհը որպէս նաւակ ալեկոծ ծովու խորքում է յայտնւած, ասաց պատրիարքը, եւ մենք պէտք չէ վախնանք երբ Քրիստոս մեզ հետ է»։ Այնուհետ պատրիարքը կարեւորութեամբ շեշտեց հաւատքով զօրանալու անհրաժեշտութիւնը, որպէսզի կարենանք յաղթահարել ամէն տեսակ փոթորիկ եւ խոչընդոտ։

Այնուհետ ժողովը սկսաւ իր աշխատանքներին, նախ ընդհանուր քարտուղարը բացատրեց թէ ինչո՞ւ արտահերթ է այս ժողովը եւ ապա ներկայացրեց իր տեղեկագիրը, իսկ նիւթականի պատասխանատուն ներկայացրեց իր նիւթականի համապարփակ տեղեկագիրը։

Կէսօրւայ ճաշից յետոյ ժողովականները քննարկեցին ներկայացւած երկու տեղեկագիրները եւ կատարեցին շինիչ եւ կարեւոր մատնանշումներ եւ թելադրութիւններ։

Այնուհետ ժողովը դռնփակ նիստով ընտրեց նոր ընդհանուր քարտուղար յանձինս դոկտ. Միշէլ Ապասին Յոյն Ուղղափառ եկեղեցուց եւ կաթոլիկ ընտանիքից էլ օգնական ընդհանուր քարտուղար։ Ժողովը վերահաստատեց Գործադիր վարչութեան միաւորներն ու պաշտօնեաները մինչեւ յառաջիկայ 12րդ ընդհանուր ժողովը։

Յայտնենք նաեւ որ Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհուրդի պատւոյ նախագահներից է Մեծի Տանն Կիլիկիոյ գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ակաթողիկոսը, որպէս հիմնադիրներից մէկը այդ կազմակերպութեան։

 

ԹՂԹԱԿԻՑ

19 սեպտեմբեր 2020

Յարակից լուրեր

  • Դատապարտում ենք
    Դատապարտում ենք

    27 սեպտեմբեր 2020-ի առաւօտեան կանուխ ժամերից սկսեալ Արցախի խաղաղ բնակչութիւնը դաժան ու վայրագ յարձակման է ենթարկւում։ Ադրբեջանը հովանաւորւած հայ ժողովրդի ոխերիմ թշնամի Թուրքիոյ կողմից փորձում է հերոսական Արցախը գրաւել ու բնաջնջել Արցախահայութիւնը. թշնամին մոռացել էր սակայն որ հայը հաւատարիմ իր հայրենի հողին, հոգեւոր, ազգային, մշակութային արժէքներին ու կոթողներին միշտ իր կեանքի գնով պաշտպանած, պաշտպանում եւ պաշտպանելու է իր հայրենիքը։

  • Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար
    Զօրակցութեան աղօթք՝ Հայոց Բանակի եւ զոհւածների ընտանիքների խաղաղութեան համար

    Ընդառաջելով Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Վեհափառ Հայրապետի կոչին, կիրակի, 4 հոկտեմբերին Թեհրանի բոլոր եկեղեցիներում յաւարտ սուրբ եւ անմահ պատարագի, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն, Հայոց Բանակի նահատակների հոգիների խաղաղութեան, ինչպէս նաեւ յատուկ աղօթք Հայաստանում ու Արցախում խաղաղութեան վերահաստատման համար։

  • ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն
    ՀՀ Անկախութեան տօնի առիթով՝ այցելութիւն ՀՀ դեսպանատուն

    Երկուշաբթի, 22 սեպտեմբերի 2020 թ.-ին՝ երեկոյեան թեմիս բարեխնամ առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանը ՀՀ անկախութեան 29-րդ տարեդարձի առիթով ընկերակցութեամբ Պատգամաւորական ժողովի եւ Կրօնական ու Թեմական խորհրդների ներկայացուցիչների այցելեց Իրանի Իսլամական Հանրապետութիւնում հաւատարմագրւած Հայաստանի Հանրապետութեան դեսպանութիւն:

  • Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար
    Աղօթք` աշխարհի խաղաղութեան, հիւանդների բժշկութեան եւ ժողովրդի կեանքի առաւել պայծառացման համար

    Հինգշաբթի, 17 սեպտեմբերի 2020 թ.-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Զէյթուն քաղաքամասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում տեղի ունեցաւ հսկումի արարողութիւն թեմիս բարեխնամ առաջնորդ՝ գերշ. Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանի նախագահութեամբ, համաճարակի վերացման, հիւանդների բժշկութեան ու ժողովրդի խաղաղութեան համար։

  • Վշտակցութիւն
    Վշտակցութիւն

    Վերջերս Լիբանանում մահացաւ ազգային կեանքում դերակատարութիւն ունեցած Վարանդ Փափազեանը այդ իսկ առիթով թեմիս բարեխնամ առաջնորդ Տ․ Սեպուհ Ս․ արք․ Սարգսեանը ցաւակցական հետեւեալ նամակը գրեց իր տիկնոջ եւ հարազատներին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։