Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրահի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի առաջարկին յատուկ յայտարարութեամբ խստօրէն դատապարտեց թուրքադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:
Թայլանդում հաստատւած Ասիայի Եկեղեցիների խորհրդի (CCA) ընդհանուր քարտուղար՝ դոկտ. Մատթիոս Ջորջը ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի դիմումին խստօրէն դատապարտել է թուրք-ադրբեջանական ահաբեկչական յարձակումը Արցախի վրայ:
Յայտարարութեան մէջ մասնաւորապէս նշւած է. «Շղթայազերծւած յարձակման պատճառով Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին եւ այլ քաղաքներ եւ գիւղեր անընդհատ ենթարկւում են ծանր հրետակոծութեան:
Լեռնային Ղարաբաղն իր աւելի քան հարիւր յիսուն հազար հայ բնակչութեամբ միջազգային ընտանիքի ուշադրութեան առարկայ եղաւ, երբ Սովետի ղեկավարութեան կողմից 1920-ական թւականներից Ադրբեջանի կազմում յայտնւեց: Սովետական Միութեան անցեալ եօթանասուն տարիների ընթացքում ղարաբաղցիները յաճախ պահանջել են անկախութիւն, կամ միացում՝ Հայաստանին, սակայն իրենց աշխատանքները իզուր են անցել:
Սովետական Միութեան փլուզումով Լեռնային Ղարաբաղն իր խորհրդարանի եւ ժողովրդի կամքով յայտարարեց իր անկախութեան մասին, ինչը պատճառ եղաւ զինական բախումների ադրբեջանի նախայարձակ լինելուց յետոյ: 1994 թւականին խաղաղութեան զինադադարի հաստատումով Լեռնային Ղարաբաղը ամրագրեց իր անկախութիւնը կառուցելով ժողովրդավար հանրապետութիւն:
Ասիայի Եկեղեցիների խորհուրդն իր խոր մտահոգութիւնն է յայտնում պատերազմի վերսկսման առիթով եւ կոչ անում կողմերին յարգել հրադադարը եւ վերսկսել բանակցութիւնները: Հետեւելով Աւետարանի ուսուցումներին, մենք դատապարտում ենք ամէն տեսակի բռնութիւն եւ խաղաղութեան նկատմամբ ոտնձգութիւն եւ աղօթում խաղաղութեան հաստատման համար գրւել է Ասիայի Եկեղեցիների խորհրդի ընդհանուր քարտուղարի կոչում:
Յաւելենք, որ Ասիայի Եկեղեցիների խորհրդի մաս են կազմում Ասիայի եւ ծայրագոյն Արեւելքի երկրների աւելի քան երեսուն եկեղեցիներ, որոնց մաս է կազմում նաեւ Իրանի Իսլամական Հանրապետութեան Հայոց Եկեղեցին:
Ազգային առաջնորդարանի Հանրային կապ
17.10.2020