Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները:
«alikonline.ir» - Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 50 միլիոնը, ինչի մասին վկայում են Worldometers.info առցանց թարմացւող կայքի տւեալները: Գրում է Tert.am-ը:
Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցւել է կորոնավիրուսի 50308302 դէպք, որից 1256991-ը՝ մահւան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինւել է վարակւածների կէսից աւելին՝ 35580021 մարդ:
Հիւանդների եւ մահւան ելքերի թւով առաջատար է շարունակում մնալ Միացեալ Նահանգները, որտեղ գրանցւել է վարակման 10185012 դէպք, որից 243269-ը՝ մահւան ելքով:
Վարակակիրների թւով երկրորդ տեղում Հնդկաստանն է՝ վարակման 8507754 դէպք, որից 126162-ը՝ մահւան ելքով: Այնուհետեւ յաջորդում են Բրազիլիան՝ վարակման 5653561 դէպք, որից 162286-ը՝ մահւան ելքով, Ռուսաստանը՝ վարակման 1774334 դէպք, որից 30537-ը՝ մահւան ելքով եւ Ֆրանսիան` վարակման 1748705 դէպք, որից 40 169-ը՝ մահւան ելքով։
Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութիւնը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր յայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածւել է 213 երկրում: