Հա

Հասարակական

07/12/2020 - 12:30

«Յուսանք, որ նոր իշխանութեան բազում կարեւորագոյն խնդիրներից հիմնականը կը դառնայ նաեւ այս հարցը». Մարի Ռոզ Աբուսեֆեանը՝ Սպիտակի երկրաշարժի առիթով

Մարի Ռոզ Աբուսէֆեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Այսօր, որքան էլ որպէս երկիր, որպէս ժողովուրդ վտանգւած ենք, ալեկոծւած մեր ներկայ դաւաճան իշխանութեան նողկալի վերաբերմունքից, այնուամենայնիւ մեր ազգային եւ մարդկային պարտքն է յարգել 32 տարի առաջ, այս օրը՝ դեկտ. 7-ին, առաւօտեան ժամը 11:41-ին, մեր հայրենի Գիւմրիից սկսած Սպիտակ, Վանաձոր, Գուգարք, մինչեւ Ստեփանաւան ու Ախուրեանի շրջանը ընդգրկող մահաբեր երկրաշարժի օրը, որը խլեց 25 հազար հայութեան կեանք:

«alikonline.ir» - Մարի Ռոզ Աբուսէֆեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Այսօր, որքան էլ որպէս երկիր, որպէս ժողովուրդ վտանգւած ենք, ալեկոծւած մեր ներկայ դաւաճան իշխանութեան նողկալի վերաբերմունքից, այնուամենայնիւ մեր ազգային եւ մարդկային պարտքն է յարգել 32 տարի առաջ, այս օրը՝ դեկտ. 7-ին, առաւօտեան ժամը 11:41-ին, մեր հայրենի Գիւմրիից սկսած Սպիտակ, Վանաձոր, Գուգարք, մինչեւ Ստեփանաւան ու Ախուրեանի շրջանը ընդգրկող մահաբեր երկրաշարժի օրը, որը խլեց 25 հազար հայութեան կեանք: 

ՈՂՋ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՅՍ ՕՐԸ ԱՅԴ ՄԵԾ ԱՂԷՏԻՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՅԻՇԱՏԱԿԻ ՅԱՐԳՄԱՆ ՕՐՆ Է: ՄԵՐ ԲՈԼՈՐԻ ՄՏԱԾՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՒ ՅՈՒԶԱԽԱՌՆ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ ԵՒ ՈՐԸ ԿՐԵԼՈՒ ԵՆՔ ՅԱԻԷՏ: 

Ընդհանրապէս, այն նաեւ մեզ սթափեցնող ահազանգ է: Մեր երկիրը երկրաշարժային գօտու վրայ գտնւելով միշտ ենթակայ է նոր կորուստների: Եւ իմ մտածումներում գալիք աղ՝տներին դիմագրաւելու հարցն է: 

Ապրելով երկրաշարժային Կալիֆորնիայում, լրատւութեան մէջ յաճախակի քննարկման նիւթ է այդ աղէտը, որի դէմ անվերջ նոր միջոցներ են առաջարկւում եւ ժողովրդին տեղեկացնում տարբեր աստիճանի երկրաշարժերին դիմակայելու քաղաքաշինութեան նոր եւ աւելի խիստ օրէնքների հաստատման եւ աղէտին պատրաստ լինելու միջոցների մասին։ 

Այնինչ այդ մասին դեռ երբեք ոչինչ ենք լսում մեր երկրի համապատասխան հաստատութիւններից: 

Ժամանակի հրատապ պահանջն է սա եւ յուսանք, որ նոր իշխանութեան բազում կարեւորագոյն խնդիրներից հիմնականը կը դառնայ նաեւ այս հարցը եւ ժողովուրդը ինքն էլ լրջօրէն կը մօտենայ իր ապահով կեցութեանը, կը հետեւի շինարարութեան կայունութեան առաջարկւող նոր օրէնքներին: 

Վերջապէս քաղաքակիրթ երկիր դառնալո՞ւ ենք, յարգւելո՞ւ է իւրաքանչիւր քաղաքացու կեանքի, կեցութեան ապահովութիւնը։ 

Այսօր էլ այս յուզումներով խոնարհւում ենք բնութեան անսպասելի եւ առեղծւածային չափերի հասնող մեր անմեղ զոհերի յիշատակի, նրանց ընդհատւած կեանքերի առջեւ։ 

Այս օրը եւ նրանց յիշատակը յաւէտ կրելու ենք մեր հետ»։

Յարակից լուրեր

  • Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն
    Եղե՞լ է պահը երբեւէ այսքան վտանգով լեցուն ու պոռթկուն

    Այս վտանգով լեցուն օրերին ով թիկունք է կանգնում, կամ լռում, մեկուսանում, դարան մտած հետեւում է, թէ դէպքերը ի՛նչ ուղղութեամբ են շարժւում, ո՛ր լծակն է աւելի ծանր, ո՛ր դրան յարի, նոյնքան թրքասէր եւ դաւաճան է, որքան` ներկայ իշխանութեան ողջ կազմը, ներառած` ոստիկանութիւնն ու գիշեր-ցերեկ ամենայն հոգատարութեամբ նրանց պաշտպանող ծառայութիւնները, նրանց կամակատարը դարձած իրաւապահ մարմինները, պետական ողջ համակարգը:

  • Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր
    Մեր երկիրը դարձել է դաւաճաններին սնող երկիր

    Նոյնիսկ գարշելի է մտածելը, որ այսքան կարճ ժամանակում, այսքան դաւաճաններ աճեցին ու արագօրէն բազմացան մեր երկրում, որոնց ոչ թէ ոչնչացնում, ինչպէս ընդունւած է ողջ հողագնդում, այլ պաշտպանում ու սնում ենք, անգէտ, վաշխառու հասարակութեան մի շերտով, նաեւ ներքոյ ցուցադրւող այսպիսի ջոկատներով։ 

  • Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...
    Գիշատիչները կործանում են երկիրը, իսկ մեն՞ք...

    Երբեք չէի կարծում, որ իմ երկիրը այսքան «քաղաքակիրթ» է, որ մէկ ամիս խաղաղ ցոյցերով, առանց արդիւնքի, իր երկիրը դաւաճանած, վաճառած, վարչապետի հրաժարականը պահանջի եւ շարունակի սպասել նրա ինքնակամ հրաժարականին։

  • Իր պատմութեան գիտակ մարդու համար ողբերգութիւն է սա
    Իր պատմութեան գիտակ մարդու համար ողբերգութիւն է սա

    Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանն իր ֆէյսբուքեան էջում անդրադարձել է Սպիտակի երկրաշարժի 32-րդ տարելիցին, զուգահեռ անցկացնելով այդ աղէտալի օրւայ եւ մերօրեայ ողբերգութեան՝ նոյեմբերի 9-ին ստորագրւած կապիտուլեացիայի խայտառակ յայտարարութեան արդիւնքում Արցախի մեծ մասի կորստի եւ դրանցում գտնւող սրբավայրերն ադրբեջանցիների կողմից իւրացնելու փաստին:

  • Ոտքի կանգնելու օրը (Հայաստանի աղէտալի երկրաշարժի 32-ամեակին առիթով)
    Ոտքի կանգնելու օրը (Հայաստանի աղէտալի երկրաշարժի 32-ամեակին առիթով)

    32 տարիէ ի վեր, 7 դեկտեմբերի այս օրը, համայն հայութիւնը կը խոնարհի բնութեան աղէտին՝ Սպիտակի երկրաշարժին զոհ գացած 25 հազար հայորդիներու յիշատակին դիմաց։

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։